Բաժիններ՝

Մարդի՞կ են ավելի մոռացկոտ դարձել, թե՞ ավիացիոն անվտանգությունն է առավել ուշադիր դարձել. մի պատմության հետքերով

Վերջերս մամուլում տարածվեց մի մարդու պատմություն, ով «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում կորցրել էր իր դրամապանակը, որում եղել էր շուրջ 600 ԱՄՆ դոլար, վարորդական իրավունքի վկայական և բանկային քարտեր։ Ուղևորը կորցրած դրամապանակի մասին պարզել էր, երբ հասել էր Կիև։

Սակայն, շատ ժամանակ չանցած, «Զվարթնոց» օդանավակայանի Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից հայտնաբերվել էր դրամապանակը և ամբողջ պարունակությամբ վերադարձվել քաղաքացուն, ով տպավորվել էր օդանավակայանի աշխատակիցների իրականացրած աշխատանքից և կիսվել իր պատմությամբ։

Այս պատմությունը, թերևս, այն եզակի դեպքերից է, որի մասին բարձրաձայնվեց մամուլում, և որը լավագույնս արտահայտում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի համապատասխան բաժնի աշխատակիցների՝ աշխատանքի հանդեպ պատասխանատվությունն ու ազնվությունը։

Կարդացեք նաև

Նման դեպքեր օդանավակայաններում հաճախ են պատահում. դե, բնական է, մարդիկ միշտ էլ թռիչքից առաջ կամ անգամ վայրէջքից հետո մի քիչ հուզված ու շփոթված են լինում։

Ինչևէ, խոսելով «Զվարթնոց»-ի մասին, կարող ենք բերել մի վիճակագրություն, որտեղ ներկայացված է Ավիացիոն անվտանգության ծառայության կողմից 2012-2018թթ. վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներում գտնված իրերի քանակը:

Ինչպես նկատում ենք վիճակագրությունից, տարիների ընթացքում ծառայության աշխատակիցների կողմից գտնված իրերի քանակը մեծացել է, սակայն սա պայմանավորված է ոչ թե այն հանգամանքով, որ ուղևորները դարձել են ավելի անուշադիր և մոռացկոտ, ոչ, այլ այն հանգամանքով, որ տարեցտարի «Զվարթնոց»-ի ուղևորահոսքն աճ է գրանցում։ 2016 թվականին օդանավակայանում գրանցվել է ուղևորահոսքի պատմական ռեկորդ. հատվել է 2 միլիոնի շեմը։ 2017 թվականին ուղևորահոսքը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը՝ կազմելով շուրջ 2,5 մլն ուղևոր։ Այս տարվա ցուցանիշները ևս տպավորիչ են. օգոստոսին «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ևս մեկ ռեկորդ՝ սպասարկվել է 329.665 ուղևոր, իսկ տարեկան կտրվածքով ակնկալվում է նախորդ` 2017թ. ուղևորահոսքի գերազանցում։

Եվ չնայած նկատվող ուևորահոսքի ու վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներում գտնված իրերի քանակի աճին, «Զվարթնոց» օդանավակայանի աշխատակիցներն իրենց աշխատանքը կատարում են՝ առաջնորդվելով մարդկանց օգնելու սկզբունքով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս