Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 7-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 7-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Աշտարակի, Վայքի, Ապարանի, Ախուրյանի, Թալինի, Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններում ձյուն է տեղում:
Հունվարի 6-ին, ժամը 22:04-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Ախուրյան գյուղի Ախուրյանի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ, մեքենան բախվել է էլեկտրասյանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Բնապահպանի տուն ֆեյսբուքյան էջն ահազանգում է, որ «Դիլիջան» ազգային պարկում ապօրինի ծառահատումներ են արվել:
Ի՞նչ փուլում է Ասյա Խաչատրյանի հանդեպ ԱՀ ոստիկանության աշխատակիցների կողմից բռնություն գործադրելու փաստով հարուցված քրեական գործը:
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ 2018 թվականի հունվարի 2-ից 4-ը հանրապետությունում գրանցվել է 33 ճանապարհատրանսպորտային պատահար, զոհվել է 1 մարդ, 74-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
«Սփյուռքահայ համասեռամոլին Արցախում ծեծելու» մասին կեղծ լուր տեղադրած ֆբ էջերից մեկը հեռացրեց իր գրառումը՝ իմ կողմից հերքում տալուց հետո:
Հունվարի 6-ին` ժամը 15:15-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բազում թաղամասում գտնվող կարի ֆաբրիկայի երկրորդ հարկում:
Հունվարի 6-ին, ժամը 14:48-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Ջրաշեն գյուղում այրվում է խոտի դեզ:
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն անդրադարձել է համացանցում մի քանի ժամ շարունակ շրջանառվող լուրին, թե Արցախում ծեծի են ենթարկել համասեռական Ջեյմ Մարկոսյանին:
Երբ տարիներ առաջ հիմնադրվեց «Այբ» դպրոցն, այն նոր գույն, որակ և մշակույթ բերեց մեր իրականություն՝ կոտրելով կրթության վերաբերյալ եղած բազում կարծրատիպեր: Այդ գործընթացը շարունակվում է նաև այսօր: Դրա հետևում մի մեծ համայնք է՝ կազմված ստեղծագործ ու եռանդուն մարդկանցից:
Վրաստանում Հայաստանի դեսպանատնից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 6-ին՝ ժամը 15:30-ի դրությամբ, Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը այժմ բաց է մարդատար տրանսպորտային միջոցների համար։
Հունվարի 5-ին «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայության վաշտի ոստիկանները նկատել են, որ երկու քաղաքացիներ քաշքշում և հարվածում են միմյանց:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 6-ին՝ ժամը 15:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Հունվարի 6-ի ցերեկը և 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հունվարի 7-9-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը հորդորում է դպրոցների տնօրեններին և մյուս աշխատակիցներին ուշադիր լինել ջեռուցմանը:
Հունվարի 5-ին ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում:
Վաշինգտոնի նկարազարդ աղբատար մեքենաները
Հունվարի 5-ին ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածքներ են տեղափոխվել 31 տրանսպորտային միջոց, որոնցից 29-ի վարորդները՝ ոչ սթափ վիճակում վարելու համար:
Արսեն Ս.-ին հայտնաբերելու մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Հունվարի 5-ին Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Սիսիանի բաժանմունքի ծառայողները Սյունիքի մարզում կանխել են 73-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը։
Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը պատգամ է հղել Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով։
Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել:
Հունվարի 5-ին կրակոցներ են հնչել Արարատի մարզում։
Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով հունվարի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Պատարագ է մատուցում Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում։
Հունվարի 5-ին մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության բերկրառատ տոնի նախատոնակի առիթով, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սուրբ Գայանե վանքում մատուցվեց Ճրագալույցի Ս. Պատարագ, որին մասնակցում էին Մայր Աթոռի միաբանները, ուխտավոր հայորդիներ և տոնի առիթով տարբեր երկրներից Հայաստան ժամանած Մայր Աթոռի բարերարներ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 6-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում բուք է:
Հունվարի 5-ին՝ ժամը 22:47-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի թիվ 62 շենքի 9-րդ հարկի բնակարաններից մեկում գազի արտահոսքից թունավորվել է երկու քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 6-ին` ժամը 10:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: