
Սյունիքի մարզում 72-ամյա քաղաքացին ինքնասպանության փորձ է կատարել. shamshyan.com

Հունվարի 5-ին Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Սիսիանի բաժանմունքի ծառայողները Սյունիքի մարզում կանխել են 73-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ հղում անելով իր սեփական աղբյուրներին, ժամը 15։00-ի սահմաններում Ոստիկանության ծառայողները նկատել են, որ մի քաղաքացի անցել է իրենց պահպանության տակ գտնվող Տոլորսի ջրամբարի տարածքը և վտանգավոր եզրագծի պատնեշից փորփում է իրեն ցած նետել։
Ոստիկանության ծառայողները բաժանմունքի պետ Պավել Մկրտչյանի գլխավորությամբ քաղաքացուն մեծ դժվարությամբ դուրս են բերել վտանգավոր եզրագծից։ Պարզվել է, որ վերջինս Գորիս քաղաքի բնակիչ 72-ամյա Վ. Մ.-ն է, ով ոստիկաննրին հայտնել է, որ ինքնասպանություն գործելու նպատակով ցանկացել է ջրամբարի պատնեշից ցած նետվել։