Բաժիններ՝

Ջրաշեն գյուղում անասնակեր է այրվել. տուժածներ չկան

Հունվարի 6-ին, ժամը 14:48-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Ջրաշեն գյուղում այրվում է խոտի դեզ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:28-ին, մարվել՝ 16:46-ին:

Ջրաշեն գյուղի 1-ին փողոցի 7-րդ նրբանցքի տներից մեկի բակում այրվել է մոտ 130 հակ կուտակած անասնակեր. տուժածներ չկան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031