
Հետախուզվողը բերման ենթարկվեց Բեռլին-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո

Հունվարի 3-ին, ժամը 21.20-ին, ոստիկանության Զվարթնոց օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Բեռլին-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, բաժին բերման է ենթարկվել 54-ամյա Արսեն Ս.-ն, որը 2012 թ. մարտի 20-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում է ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի՝ առանձնապես խոշոր չափերով կատարված խարդախության մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Արսեն Ս.-ին հայտնաբերելու մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: