
«Զվարթնոց» օդանավակայանում տղամարդիկ միմյանց հարվածներ են հասցրել, վիճաբանողներից մեկը դիմել է փախուստի

Հունվարի 5-ին «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայության վաշտի ոստիկանները նկատել են, որ երկու քաղաքացիներ քաշքշում և հարվածում են միմյանց:
Ոստիկանների մոտենալուն պես վիճաբանող քաղաքացիներից մեկը դիմել է փախուստի, իսկ մյուսին բերման են ենթարկել գծային բաժին, որտեղ պարզվել է, որ նա հանդիսանում է Արմավիրի բնակիչ Գևորգ Մ-ն, ում դեմքին առկա է եղել վնասվածք:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վիճաբանող մյուս քաղաքացին հանդիսանում է Փարաքարի բնակիչ Արթուր Ս.-ն, ով հունվարի 5-ին ներկայացել է բաժին, տվել բացատրություն:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: