
Սուրբ Ծննդյան տոնի առթիվ պատարագ է մատուցվում. ներկա են նաև գործադիրի անդամներ

Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով հունվարի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Պատարագ է մատուցում Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում։
Պատարագին մասնակցում է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Ներկա են նաև ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը, արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը և այլք: