ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևան քաղաքում գործող առևտրի կենտրոններից մեկում քաղաքացու բջջային հեռախոսը առերևույթ հափշտակելու դեպքի հանգամանքները:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 19-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ:
Հունվարի 18-ին, ժամը 17:56-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի թիվ 19 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Բելֆաստի (Հյուսիսային Իռլանդիայի մայրաքաղաք) բնակչուհին 17 օր ապրել է կոկորդում մնացած ցավազրկող հաբերի դեղագործական փաթեթվածքով:
ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է դիտավորությամբ մեկ ուրիշին ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Արմավիրի մարզի 40-ամյա բնակչին:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հունվարի 18-ին, ժամը 12:57-ին տեղեկություն է ստացել, որ Արարատի մարզի Ոստան գյուղի Սևակի փողոցում՝ երկաթգծի մոտակայքում, զինամթերք է նկատվել:
Հանդես եմ գալու մարզիկի պարտադիր ապահովագրության և մարզիկի աշխատանքային ստաժի ձևակերպման հարցերին ուղղված օրենսդրական նախաձեռնություններով ու առաջարկներով:Բանակի կենտրոնական մարզական ակումբի վերաբացման հարցն եմ բարձրացնելու:
Միջազգային չափանիշների համաձայն՝ պետական կառավարման համակարգում պետք է լինի մեկ ղեկավար յուրաքանչյուր 9-ից 11 աշխատակցի համար, մինչդեռ Հայաստանում այդ թիվը կազմում է 3.5-ից 3.6։
«Տատիկիս վարսերը» հայ-բուլղար-գերմանական կինոնախագծի համառեժիսոր և համապրոդյուսեր, «Պարալլելս Ֆիլմփրոդաքշն» կինոընկերության հիմնադիր Հովհաննես Գալստյանը պատրաստվում է դատական գործընթաց սկսել Հայաստանի ազգային կինոկենտրոնի դեմ, եթե վերջինս չիրականացնի ֆիլմի ֆինանսավորման հետ կապված իր պարտավորությունները:
«Դինգո թիմ» հ/կ համակարգող Գոհար Մանուշակյանը 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ չնայած օրենքը միշտ գործել է, սակայն մինչև օրս որևէ ադեկվատ մարդ այդ տուրքերը չի վճարել և չի էլ պատրաստվում վճարել։
Գեներալ, պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Արթուր Աղաբեկյանի ֆեյսբուքյան գրառումը:
Երևանի Սարի թաղի 8-րդ շարք 15 տան սեփականատեր Վլադիմիր Վարդանյանը դժգոհ է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի, թաղապետարանի, Արտակարգ իրավիճակների նախարարության, Երևանի քաղաքապետարանի աշխատանքից: Ասում է՝ 4 տարի է՝ հարազատ եղբայրը փակել է ծխատարը, բայց ոչ ոք չի օգնում լուծել հարցը:
Հունվարի 18-ին` ժամը 16:36-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ռումինական «Տարոմ» ազգային ավիափոխադրողը ապրիլի 3-ից ուղիղ չվերթներ կիրականացնի Բուխարեստ-Երևան ուղղությամբ. այս ուղղությունը հայաստանցիների համար մատչելի տարբերակ կլինի նաև տարանցիկ չվերթով եվրոպական այլ երկրներ այցելելու համար:
Վերջին մեկ ամսվա ընթացքում մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում` փողոցում, բակում կայանած մեքենաներից գողություններ էին կատարվում:
Վերջին շրջանում շատ քաղաքացիներ բողոքում են, որ բանկերը հրաժարվում են իրենց տրամադրել վարկ, քանի որ «Կարմիր գծերի» և ճանապարհային երթևեկության ընթացքում թույլ են տվել խախտումներ և դրանց համար ծանուցված տուգանքները չեն վճարել։ Նրանց վարկ չեն տրամադրում նույնիսկ այն դեպքում, եթե ունեն վարկային մաքուր պատմություն։
«Զրույց Քաղաքացու հետ. կառավարության կառուցվածքի փոփոխությունների մասին». Նիկոլ Փաշինյան (ուղիղ):
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Ջուդիթ Ֆարնվըրթին:
Վերաքննիչ քրեական դատարանում այսօր տեղի ունեցավ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդության քննությունը, որի ավարտից հետո դատարանը հեռացել է որոշում կայացնելու և այն կհրապարակի հունվարի 22-ին։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 18-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանի ճանապարհներին բուք է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանի Հանրապետությունում համապարփակ բժշկական ապահովագրական համակարգի ներդրման վերաբերյալ:
Մարմնավաճառության նախականխման նպատակով, ոստիկանությունը պարբերաբար ստուգայցեր է անցկացնում մարմնավաճառների հնարավոր հավաքատեղիներում։
88 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի մայրը՝ Ռոզա Վլասովան:
Զանգվածային որոշ լրատվամիջոցներով, սոցիալական ցանցերով երեկվանից, հանրային կարծիքը մանիպուլյացիայի ենթարկելու, քրեական հետապնդման մարմինների գործունեության վրա ստվեր նետելու ակնհայտ նպատակներով, առանձին շրջանակների կողմից բացահայտ կերպով ապատեղեկատվություն է տարածվում առ այն, թե իբր «Մայրապետյանն ընդդեմ Հայաստանի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է դիմումատու Սամվել Մայրապետյանի իրավունքների խախտում:
Հունվարի 18-ին՝ ժամը 15:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ:
«Որոշել ենք խումբ ստեղծել, որը կհավաքի վարկ ունեցողների տվյալները, որից հետո կդիմենք համապատասխան պաշտոնատար անձանց, որպեսզի միջամտեն վարկերը վերաձևակերպելու համար: Մարդկանց մեծ մասն ի վիճակի չեն մարել վարկերը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մետալուրգիական արտադրամասի նախկին պետ Գարեգին Անթաշյանը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 18-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Գորիս-Կապան ավտոճանապարհին ձյուն է տեղում:
Հունվարի 18-ի ցերեկը, 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հայտարարած մրցույթի արդյունքում «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար հաղթող է ճանաչվել Արման Իսկանդարյանը: Ընկերության նոր տնօրենին աշխատակազմին է ներկայացրել քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Վահե Խաչատրյանը:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին 2 ամսով կալանավորելու ՀՀ հատուկ քննչական ծառայության միջնորդությունը: