Բաժիններ՝

Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմին. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևան քաղաքում գործող առևտրի կենտրոններից մեկում քաղաքացու բջջային հեռախոսը առերևույթ հափշտակելու դեպքի հանգամանքները:

Նախնական տվյալներով՝ 2018թ. նոյեմբերի 23-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Երևանի Արշակունյաց պողոտայում գործող առևտրի կենտրոնում առերևույթ հանցագործություն կատարած անձը հափշտակել է քաղաքացու՝ «Սամսունգ» մոդելի բջջային հեռախոսը՝ պատճառելով զգալի չափի նյութական վնաս:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում:

Նախաքննության ընթացքում ստացվել է առևտրի կենտրոնում գործող անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունը, ենթարկվել զննության։

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսապատկերված երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ։

Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմին, կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս