
Արարատի մարզի Ոստան գյուղում ականանետի չպայթած արկ է հայտնաբերվել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հունվարի 18-ին, ժամը 12:57-ին տեղեկություն է ստացել, որ Արարատի մարզի Ոստան գյուղի Սևակի փողոցում՝ երկաթգծի մոտակայքում, զինամթերք է նկատվել:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատի հրատեխնիկական «Բ» խումբը:
Հայտնաբերվել է 82 մմ-անոց ականանետի արկ (չպայթած վիճակում):
Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն:
Նախարարությունը կտրամադրի լրացուցիչ տեղեկություն: