
Ավտոճանապարհներին բուք է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 18-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Գորիս-Կապան ավտոճանապարհին ձյուն է տեղում:
Գավառի և Եղվարդի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:
Աշոցքի տարածաշրջանի ճանապարհներին, Արթիկ-Արագած և Քուչակից դեպի Միրաք ճանապարհահատվածներում բուք է:
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն