Հայտնի է դարձել, թե 2018թ.-ին Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում ծնված տղաներին, որ անունով են ամենաշատը անվանակոչել։
ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը մասնակցել է դիզայներ Գևորգ Շադոյանի «Վերածննդից Անկախություն» հավաքածույի ցուցադրությանը։
704 թ.-ին Արաբ զորավար Ոկբան հայ նախարարներին նենգությամբ հավաքում է Նախիջևանում և մի եկեղեցու մեջ այրել է տալիս նրանց, իսկ նրանց ընտանիքներին գերեվարում է Դամասկոս, որը Հայաստանին տիրող ամիրապետների մայրաքաղաքն էր:
ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հացադուլ հայտարարած կալանավոր Մհեր Եղիազարյանի մահվանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Միշել Լեգրանի մահվան կապակցությամբ:
Ազգային ժողովի նախկին նախագահ, 6-րդ գումարման խորհրդարանում ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ նախագահի տեղակալ, կուսակցության Ավագների խորհրդի նախագահ Գալուստ Սահակյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր գույքի և եկամուտների հայտարարագիրը՝ պաշտոնը դադարեցնելու օրվա՝ 2019թ. հունվարի 14-ի դրությամբ:
«Այսօր Թուրքիայից Հայաստան կարտոֆիլ են բերում 160 դրամով, որն աղբ է, ոչ թե կարտոֆիլ։ Մինչև գարնանացանը՝ մարտ ամիս, մենք պետք է կարտոֆիլ սպառենք, ինչի՞ մասին են մտածում»։
«Մյուս խնդիրն էլ այն է, թե մարդիկ, ովքեր ունեն 4 երեխա, ի՞նչ պետք է անեն, մի քանի անգամ գնան-գա՞ն: Մի խոսքով՝ օրենքի նախագիծը լիարժեք չէ, թերություններ ունի, հույս ունեմ, որ կհղկվի, նոր կընդունվի»,- ասում է Դավիթ Պեդանյանը:
Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները միջազգայնորեն ազատ, արդար, ժողովրդավարական և օրինական ճանաչված ընտրություններով ձևավորված կառավարություն ունեն, և այդ կառավարության թիվ մեկ պատասխանատվությունն է երկրում բնականոն կյանքն ապահովելը և մարդկանց ազատությունները և իրավունքները ապահովելը:
Վարչապետ այսօր մասնակցել է ՀՀ ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստին, որի շրջանակում ամփոփվել են ՀՀ ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2018 թ. օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները:
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՔԿՀ-ում լրագրող Մհեր Եղիազարյանի մահվան դեպքին։
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ Թուրքիայում սեռական բռնության ու ոտնձգությունների ենթարկվող երեխաների թիվը տարեցտարի ավելանում է։
Ըստ պրոֆեսորի՝ երկրաշարժն առաջանալու է Իզմիթի ծովածոցի՝ Օսմանգազի կամուրջից սկսած մինչև Մարմարա ծովի Իմրալը կղզու հյուսիսային հատված ձգվող ակտիվ խզվածքային գոտում:
Թուրքիայից Հայաստան ապրանք ներկրողները դադարեցրին Բագրատաշենի մաքսակետում անցկացվող բողոքի ակցիան ու բացեցին մաքսակետի ճանապարհը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Տավուշի մարզի Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանը:
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամ, «ԳԱՐՈՒՆ» ԲԲԸ հիմնադիր նախագահ, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի և ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր ԳՈՀԱՐ ԵՆՈՔՅԱՆԻ հոգեհանգիստը տեղի կունենա կիրակի օրը, ժամը 18.00-ին Նոր Նորքի 5-դ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունվարի 26-ին ցավակցական ուղերձ է հղել մեծանուն կոմպոզիտոր, դաշնակահար, երգիչ, «Օսկար» մրցանակի եռակի դափնեկիր, Ֆրանսիայի Հանրապետության «Պատվո լեգեոնի» և Հայաստանի Հանրապետության Պատվո շքանշանի ասպետ Միշել Լեգրանի մահվան կապակցությամբ:
Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնը հայտարարություն է տարածել հունվարի 24-ին արձանագրված ինքնահրկիզման փորձի հետ կապված:
Հունվարի 26-ին, ժամը 15:05-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արարատյան 1-ին զանգվածի 6/1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 26-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:
ՀՀ Ոստիկանության վարչական շենքում տեղի է ունենալու Ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստ, որը վարելու է ՀՀ Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Հունվարի 26-ին, ժամը 15:56-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Նորքի 5-րդ զանգվածից 8-րդ զանգված տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է, կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այսօր ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության «Նուբարաշեն» հիմնարկի բուժկետում, առավոտյան ժամը 06:35-ին մահացել է, 44 օր հացադուլ հայտարարած, Մհեր Երամիշի Եղիազարյանը։
Ոստիկանության Դավթաշենի բաժանմունքի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 25-ին՝ ժամը 16.50-ին, ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից բերման է ենթարկվել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 1953 թ. ծնված, Ժիրայր Լ․-ն:
Օդի ջերմաստիճանը 27-28-ն աստիճանաբար գիշերը կբարձրանա 6-7, ցերեկը՝ 3-4 աստիճանով:
Հնդկական Air India ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը Նյու Դելի-Չիկագո չվերթի ժամանակ արտակարգ վայրէջք է կատարել Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում:
Հունվարի 25-ին, ժամը 17.25-ին, ոստիկանության Արարատի բաժնում «Վեդի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ թունավորմամբ բուժօգնության են տեղափոխվել Ոսկետափ գյուղի տներից մեկի բնակիչներ՝ 50-ամյա Մարինե Պ․-ն, 49-ամյա Արսեն Պ․-ն, 31-ամյա Գայանե Պ․-ն և 4-ամյա Վլադիմիր Ս․-ն։
Հունվարի 26-ին, ժամը 12:41-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հերացու փողոցի թիվ 16 շենքի 3-րդ հարկի բաց պատշգամբի հատակի բետոնե կառուցատարրերը պոկվում և ընկնում են 1-ին հարկում գտնվող գրասենյակի մուտքի մոտ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ արդեն սովորական դարձած այցելությամբ Գյումրիում էր՝ բացառապես հոգևոր ու մշակութային ոչ պաշտոնական օրակարգով:
«Մեզ ասում են՝ 4 եվրոյով պետք է մաքսազերծեք ապրանքը, բայց, թե ինչի՞ համար, մենք էլ չգիտենք,-168.am-ի հետ զրույցում ասացին առևտրականները՝ հավելելով,- Այստեղ մաքսայինի պետն էր, թե տեղակալն էր, ասաց՝ ձեր խոսքն ինձ համար արժեք չունի: