Դեռ քանի՞ մարդ պետք է մահանա, որպեսզի հասկանանք` այսպես շարունակել չի կարելի. Նաիրա Զոհրաբյանը` ՔՀԿ-ում մահացած կալանավորի մասին
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՔԿՀ-ում լրագրող Մհեր Եղիազարյանի մահվան դեպքին։
Զոհրաբյանը, մասնավորապես, գրել է.
«Այսօր 44-օրյա հացադուլից հետո քրեակատարողական հիմնարկում մահացավ լրագրող Մհեր Եղիազարյանը: Որպես մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժոովի նախագահ, պահանջում եմ պարզաբանում արդարադատության նախարարից և դատարանից` ինչու՞ չբավարարվեց իմ, որպես պատգամավորի, անմիջապես Մհերի կալանավորումից հետո ներկայացրած միջնորդությունը` փոխելու լրագրողի խափանման միջոցը: Եվ դեռ քանի՞ մարդ պետք է մահանա, որպեսզի հասկանանք, որ այսպես շարունակել չի կարելի: Ուղղակի չի կարելի»:
Հիշեցնենք, որ Մհեր Եղիազարյանը մահացել էր այսօր` «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահացել է «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահ, «Haynews.am» լրատվական կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանը (51 տարեկան):
Նա 2018–ի դեկտեմբերի 5-ից հացադուլի մեջ էր։