Բաժիններ՝

2018-ին Օսլոյում նորածիններին ամենաշատը Մուհամեդ են անվանակոչել

Հայտնի է դարձել, թե 2018թ.-ին Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում ծնված տղաներին, որ անունով են ամենաշատը անվանակոչել։

Նորվեգիայի վիճակագրական ծառայության(SSB) հրապարակած տվյալների համաձայն՝ Օսլոյում նորածին տղաներին ամենաշատը տրվել է իսլամական աշխարհում լայն տարածում ունեցող Մուհամեդ անունը։ Բացի Մուհամեդից,  տղաներին ավելի հաճախ տրվող անուններից են եղել նաև Լուկասն, Օլիվերը, Ֆիլիպը։

SSB-ի մամուլի խոսնակ Յուրգեն Օուրենը նշել է, որ այս տվյալները վերաբերում են միայն Օսլոյին և չեն արտահայտում ողջ երկրի պատկերը։

Օուրենը հայտնել է նաև, որ Օսլոյի բնակչության 8.7 տոկոսը պակիստանցիներ են, սոմալիացիներ, իրաքցիներ, մարոկացիներ:

Նշվում է, որ 2017թ. Մուհամեդ անունը նորածին տղաներին ամենաշատը տրվել է  Շվեդիայի Մալմո քաղաքում։  Նույն տարում Մեծ Բրիտանիայում և Ուելսում Մուհամեդը ներառվել էր 10 ամենատարածված անունների շարքում։

ermenihaber.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս