Ինչ հարստությամբ պաշտոնից հեռացավ Գալուստ Սահակյանը
Ազգային ժողովի նախկին նախագահ, 6-րդ գումարման խորհրդարանում ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ նախագահի տեղակալ, կուսակցության Ավագների խորհրդի նախագահ Գալուստ Սահակյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր գույքի և եկամուտների հայտարարագիրը՝ պաշտոնը դադարեցնելու օրվա՝ 2019թ. հունվարի 14-ի դրությամբ:
Ըստ հայտարարագրի՝ Գ.Սահակյանը չունի որևէ անշարժ գույք, որևէ արժեթուղթ կամ ներդրում, 8 մլն դրամը գերազանցող արժեքով որևէ իր: Նա չի հայտարարագրել դրամական միջոցներ: Սահակյանը միայն նշել է NISSAN MAXIMA 3.0 մակնիշի մեկ ավտոմեքենա:
Գ.Սահակյանի հայտարարագրած եկամուտների չափը տարակուսանք է առաջացնում: Նա նշել է ընդամենը 118 հազար 550 դրամ աշխատավարձ և 50 հազար դրամ կենսաթոշակ:
Սակայն հայտնի է, որ պատգամավորի աշխատավարձը մոտ 661 հազար դրամ է: