Կառավարությունը հավանություն տվեց «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը:
Նախօրեին միջադեպ է գրանցվել «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում:
«Կարմիր գծերը Ճանապարհային ոստիկանության (ՃՈ) հետ կապ չունեն։ ՃՈ-ի տիրույթում են արագաչափերն ու տեսախցիկները։ Երևի Դուք նկատի ունեք այն հանգամանքը, որ դրանց կիրառման անհրաժեշտության մասին պետք է քննարկում լինի, գնահատական տրվի, և հիմա ուզում եք ասել, որ մինչ այժմ չեն հանել…։
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում էբոլա մահացու վիրուսով վարակվելու դեպքերի թվաքանակը կազմել է 829:
Ալավերդու պղնձաձուլական գործարանի թվով 300 աշխատակիցներ կրկին փակել են Երևան-Թբիլիսի երկաթգիծը:
Պետական համակարգում սպասվում է աշխատավարձերի բարձրացում: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:
Կառավարությունը դրական եզրակացություն տվեց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով սահմանվում է, որ վճարովի հիմունքներով սովորող ուսանողները հնարավորություն են ստանում ուսման վարձը վճարել ամեն ամիս կամ եռամսյակներով:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մայրաքաղաքի տրանսպորտային ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար հորդորում է մի քիչ ոտքով քայլել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Այսօր ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զառա Բաթոյանն իր ֆեսբուքյան պատին հրապարակեց իր առաջին կադրային նշանակումը՝ նախարարի դիրքերից:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով Կառավարության նիստի օրակարգից հանվեց «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:
«Երեկ առավոտյան ավտոբուսների վարորդները գործադուլ չեն իրականացրել։ Դա գործադուլ չէր, մեր քաղաքապետարանի ներքին ընտանեկան հարց էր։
«Ցավոք, Երևանի տրանսպորտային ցանցը հասցվել է ամենավերջին կետին՝ վատ իմաստով»,- լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Պետական վերահսկողական ծառայությունը պարգևավճարների վերաբերյալ ուսումնասիրություն է իրականացրել ՊԵԿ-ում, Ֆինանսների և Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարություններում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քաղաքապետ Հայկ Մարությանը և Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկա գտնվեցին «Հոլիդեյ Ինն Էքսպրես Երևան» հյուրանոցի բացմանը կենտրոն համայնքում:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ պայուսակը պատկանում է փետրվարի 11-ին Երևան-Մոսկվա չվերթի ուղևոր Գագիկ Կ.-ին:
«Տեղյակ եք, որ վարչապետի աշխատակազմը մոտ 2 շաբաթ առաջ որոշում է կայացրել ավտոմեքենաների կտրուկ կրճատման մասին: Ինչպես նշել էինք՝ այս որոշումը լոկալ բնույթ չի կրելու և պետք է տարածվի բոլոր պետական մարմինների վրա»:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում կատարված բազմակողմանի քննությամբ պարզվել են թմրամիջոցների մաքսանենգության, ապօրինի շրջանառության դեպքի հանգամանքները:
Պետական վերահսկողական ծառայությունը 2018-2019 թվականների ընթացքում ՀՀ պետական բյուջե է վերադարձրել 827 մլն դրամ։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ծառայության պետ Դավիթ Սանասարյանը՝ ընդգծելով, որ գումար պետբյուջե վերադարձնելն իրենց գործառույթը չէ, իրենք առավելապես աշխատում են կանխարգելելու ուղղությամբ։
Օդի ջերմաստիճանը 15-ի ցերեկը, 17-ի և 18-ի գիշերը կնվազի 4-5 աստիճանով:
Երևանից մինչև Իրանի սահման ձգվող ավտոճանապարհները համալրվում են ժամանակակից ճանապարհային նշաններով: Այդ մասին կառավարության նիստում նշեց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը՝ ավելացնելով, որ տեղադրվում է շուրջ չորս հազար նշան:
«Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերությունը 70 նոր ավտոբուս կմտցնի շահագործման մեջ:
Մոսկվայում փետրվարի 15-ի ցերեկը ջերմաստիճանը հաստատվել է +2 աստիճանի նշագծին, իսկ օրվա ջերմաստիճանը նորմայից բարձր է 9 աստիճանով, ինչը բնորոշ է ապրիլի սկզբի համար:
Կառավարությունը փետրվարի 15-ի նիստում որոշեց բացառիկ դեպքերում կրթության, գիտության, մշակույթի, արվեստի և սպորտի բնագավառներում նշանակալի ներդրում ունեցած անձանց ազատել պարտադիր զինվորական ծառայությունից։ Ըստ նախագծի հիմնավորման՝ բացառիկ դեպքերը հետևյալներն են.
Ջրային համակարգում մոտավորապես 8-ից 10.5 միլիարդ դրամի պարտք կա: Կառավարության նիստում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Այսօր, իմ հացադուլի 13-րդ օրը, փետրվարի 15-ին, առավոտյան 10:00, Ազատամարտիկ, պատերազմի 3-րդ խմբի հաշմանդամ, յոթ երեխաների հայր ՄՀԵՐ ՄԱԶՄԱՆՅԱՆԸ, Մատենադարանի դիմաց՝ ի աջակցություն ինձ, սկսեց իր հացադուլը։
«Իհարկե, չեմ սպասում, այդ աղջիկը մի օր արթնացավ մշակույթի նախարար՝ հավատաց, որ մշակույթն իր մեջ է, այդ մասին հրապարակեց և մինչև այժմ այդ հավատը՝ դրոշ բռնած՝ ձեռքին գնում է։ Եթե ամեն ինչ հստակեցվի, ապա նա չի էլ մտածի ներողություն խնդրելու մասին, մենք ո՞վ ենք նրա համար, որ մտածի ներողություն խնդրելու մասին»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ է նշանակվել սոցիոլոգիական գիտությունների թեկնածու Ժաննա Անդրեասյանը։
Այսօր ՀՀ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդարդարձավ աշխատատեղերի խնդրին՝ ասելով. «Հանրապետությունում առկա բոլոր թափուր աշխատատեղերի վերաբերյալ մենք պետք է, ի վերջո, ունենանք ամփոփ պատկերացում»:
Լոռու մարզի Լեռնավան գյուղի դպրոցի տնօրեն Պայծառ Վարդանյանը ամիսներ շարունակ հրաժարվում է ստանալ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանի փաստաբանական հարցումները: 2018թ. նոյեմբերին նրան ուղղված երկու գրություններն էլ հետ են վերադարձվել «Չի պահանջվել» նշումով:
Տեղի է ունեցել Հանրային խորհրդի գիտության, կրթության հարցերի հանձնաժողովի նիստ, որի ընթացքում գաղտնի քվեարկության միջոցով ընտրվել է հանձնաժողովի նախագահ։