
Մոսկվայում անոմալ տաք է

Մոսկվայում փետրվարի 15-ի ցերեկը ջերմաստիճանը հաստատվել է +2 աստիճանի նշագծին, իսկ օրվա ջերմաստիճանը նորմայից բարձր է 9 աստիճանով, ինչը բնորոշ է ապրիլի սկզբի համար: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին պատմել Է ՌԴ մայրաքաղաքի օդեւեւութաբանական բյուրոյի գլխավոր մասնագետ Տատյանա Պոզդնյակովան:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ընթացիկ փետրվարը Մոսկվայում կարող է մտնել ամենատաքերի հնգյակն օդեւեւութաբանական դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում: Օդերեւութաբանների տվյալներով՝ առաջին օրերից փետրվարն իր մասին հայտարարել է անոմալ տաքով՝ օդի ջերմաստիճանը նույնիսկ գիշերային ժամերին հեռու չի շեղվել զրոյի նշագծից, իսկ առանձին գիշերների եղել է դրական:
«Այսօր մենք մինչեւ ռեկորդ չենք ձգում, որովհետեւ նախորդ ռեկորդը 3,8 աստիճան է: Բայց փետրվարի 15-ի օրվա միջին ջերմաստիճանն 9 աստիճանով բարձր է նորմայից: Սովորաբար նման ջերմաստիճան է լինում ապրիլի սկզբին»,- պատմել է Պոզդնյակովան: