Բաժիններ՝

Կառավարությունը կկատարելագործի օրենսդրությունը մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարում

Կառավարությունը հավանություն տվեց «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը:

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ նախագծով առաջարկված փոփոխություններն ու լրացումներն առնչվում են մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի բնագավառում նոր մեխանիզմների ներդրման, պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների միջև հարաբերությունների կարգավորման, առկա կառուցակարգերի ամրապնդման հարցերին:

«Փոփոխությունները կնպաստեն մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի բնագավառում օրենսդրության կատարելագործմանը, կբարձրացնեն հարակից ոլորտների օրենսդրության և օրենքների կիրառման արդյունավետությունը, կսահմանեն համագործակցության հստակ շրջանակ՝ զոհերի, այդ թվում երեխա զոհերի հայտնաբերման, նույնացման, աջակցության և պաշտպանությանն ուղղված միջոցառումներն արագ և արդյունավետ կազմակերպելու համար»,- ասաց Զեյնալյանը:

Օրինագծի ընդունմամբ հիմք կստեղծվի թրաֆիքինգի դեմ պայքարում համագործակցության նոր հարաբերությունների ձևավորման, համագործակցության շրջանակի ընդլայնմանն ու աջակցության բարելավման համար: Արդյունքում կներդրվեն նոր մեխանիզմներ և կկատարելագործվեն ընթացակարգերը, կհստակեցվեն փոխգործակցության հետ կապված ժամկետները, կստեղծվեն գործակցային նոր հնարավորություններ, կամրապնդվի միջգերատեսչական և բազմամասնագիտական համագործակցությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս