Մարությանը քաղաքացիներին հորդորում է մի քիչ ոտքով քայլել մայրաքաղաքի տրանսպորտային ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մայրաքաղաքի տրանսպորտային ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար հորդորում է մի քիչ ոտքով քայլել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Կարևոր է, որ ամեն մեկն իր հերթին հնարավորինս քաղաքն ազատի մեքենայից: Պետք է խնդրեմ մեր քաղաքացիներին, որ եթե ինչ-որ տեղ են գնում, որտեղ հնարավոր է մի քիչ ոտքով քայլել, ապա ոտքով քայլեն»,- ասաց քաղաքապետը:
Մարությանը նշեց, որ վերջին տարիներին ավտոմեքենաների ներհոսքը մայրաքաղաքում մի քանի անգամ գերազանցում է նորման:
«2017թ.-ից սկսված աննախադեպ մեծ ներհոսք է մեքենաների: Մոտ 3-4 անգամ նորմայից ավելի: Եթե մեքենաների քանակն անընդհատ այս տեմպերով շատանա, մենք մեքենաների այս քանակի հետևից չենք հասցնի: Այսօր Երևանում միայն ԱՊՊԱ արված 500.000 ավտոմեքենա կա: Ստացվում է, որ դրանցից 250.000-ը Երևանում են: Վստահ եմ, որ մոտ 50000 մեքենա էլ այլ բնակավայրերից ամեն օր մտնում է Երևան»,- նշեց Մարությանը: