ԵՊՀ Ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը ֆեյսբուքան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնությանն ու Սորոսի հիմնադրամի կողմից վերջերս ստացած 20.000 դոլար գրանտի ապացույցին:
Փետրվարի 13-ին ամփոփվեց ՕքսԵջեն հիմնադրամի հայտարարած՝ «Կանայք աշխատաշուկայում․ բացահայտե՛նք խոչընդոտները» թեմայով հետաքննական լրագրողական աշխատանքների մրցույթի արդյունքները։ Մրցույթում հաղթող ճանաչվեցին «168 Ժամ», «Ամփոփ», «Առավոտ», «Մեդիամաքս» լրատվականներում հրապարակված՝ կանանց աշխատանքային իրավունքների վերաբերյալ լրագրողական աշխատանքները։ Այստեղ չկային առաջին, երկրորդ, երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցներ, պարզապես ընտրվել էին լավագույն աշխատանքները։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) ներկայացուցիչներին՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի` ԵՄ անդամ պետություններում ծրագրի ղեկավար Նավաս Սաբատարի գլխավորությամբ։
«Ես մեր վարչապետին ընտրել եմ՝ տեսնելով, որ նա ազգասեր, հայրենասեր մարդ է, բայց հիմա նա մի փոքր սխալ քայլեր է անում: Ազգային ժողովում ելույթ ունեցավ. բա դա խոսելու ձև՞ էր: Փաշինյանը ոչ թե սկսեց մեծերից, այլ մեր նմաններից: Չենք ժխտում՝ կան առևտրականներ, որ չափն անցել են: Այո՛, թող պարկերով ապրանք բերողներին բռնեն: Բայց մենք, լինում է, որ ձեթ, տան համար անհրաժեշտ այլ սնունդ ենք բերում, դա չպետք է հաշվեն: Մենակ լվացքի փոշին 10 կիլոգրամ է»:
Ապրիլյան պատերազմից հետո զորացրված ուսանողներին մերժում են պետության երաշխավորած ուսման վարձի 20% զեղչի արտոնությունից օգտվել, որոնք սահմանվել էին նախկին իշխանությունների կողմից, «Հայաստանի երիտասարդական հինադրամում» (ՀԵՀ) այլևս որոշիչ չեն համարում զինգրքույկներում հերթապահություն մասին համապատասխան նշագրումը:
Փետրվարի 14-ին ՀՀ սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչ Ռաջեշ Վասուդևանին և բանկի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Գրիգոր Գյուրջյանին:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կանխվել է «Արմավիր» ՔԿՀ մեծ քանակությամբ արգելված իրեր ներկրելու փորձ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու սուպերմարկետից առերևույթ գողություն կատարած անձանց ինքնությունը։
Երեկ՝ փետրվարի 13-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, տեղի է ունեցել 2017թ. խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում «Ելք» դաշինքի վստահված անձանց հետ միջադեպի գործով կալանավորված, ապա 1 մլն դրամ գրավով ազատ արձակված, «Մանախ» մականունով Արթուր Այվազյանի գործով դատական նիստը։
Delta Air Linesws ավիաընկերության ինքնաթիռը, որը Կալիֆոռնիայի նահանգի Սանտա Անայից թռչում էր Սիեթլ, հայտնվել է սաստիկ մրրկանության մեջ, ինչի հետեւանքով տուժել է հինգ ուղեւոր:
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության շենքում հայտնաբերվել է տղամարդու դի, այդ մասին հայտնում է «Говорит Москва»-ն:
Հայտնաբերվածներն ուղարկվել են փորձաքննության: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Դեկտեմբերի 13-ին, ժամը 1-ի սահմաններում, Սպիտակ-Երևան ավտոճանապարհին գտնվող բենզալցակայանի աշխատողը ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում էր տվել, որ մոտ երկու ժամ առաջ, նշված բենզալցակայանի տարածքում, իրեն են մոտեցել դիմակավորված երեք հոգի, պահանջել գումար, դանակով սպառնացել, վնասել ձեռքը, բաճկոնի գրպանից հափշտակել փողերն, ու դիմել փախուստի:
Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի լուծման վերաբերյալ որոշումը:
Հատուկ քննչական ծառայությունում Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Բաբայանի նկատմամբ հարուցված քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազություն:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ ՝ ապօրինի կերպով թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու համար մեղադրանք է առաջադրվել Իրանի Իսլամական Հանրապետության՝1971 և 1959 թվականներին ծնված քաղաքացիներին:
«Տատիկիս վարսերը» ֆիլմի կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը:
Փետրվարի 14-ի ցերեկը, 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
68 տարեկան հասակում սրտի անբավարարությունից մահացել է խորհրդային եւ ռուսաստանցի էստրադային երգիչ Սերգեյ Զախարովը:
Քիչ առաջ ավարտվեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հայցն ընդդեմ Politik.am կայքէջի խմբագիր Բորիզ Մուրազիի՝ մարիխուանայի հայտնի գործով դատական առաջին նիստը։
ՀՀ ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի որդու` Արման Գրիգորյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել:
Երևան քաղաքի և Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազության դատախազների դատավարական ղեկավարման ներքո քննված քրեական գործերով 2018 թ. ընթացքում դատարան է ներկայացվել խափանման միջոց կալանքը կիրառելու վերաբերյալ 255 միջնորդություն, որոնցից բավարարվել է 239-ը կամ 93,7 տոկոսը:
Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101.232.917 ՀՀ դրամի գույք յուրացնելու, 1.228.176.342 ՀՀ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1.225.003.300 ՀՀ դրամ վատնելու և շորթմամբ 37․101․100 ՀՀ դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:
«Ազատ, անկախ ուսանողներ» ցուցապաստառներով ԵՊՀ ուսանողները բողոքի ակցիա են իրականացնում՝պահանջնելով ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը։ «ԵՊՀ-ն՝ առանց Արամի» վարկանկումներով ուսանողները համալսարանի կենտրոնական շենքից քայլում են համալսարանի բոլոր մասնաշենքերի մոտով և հորդորում բոլոր ուսանողներին միանալ իրենց։
«Երեւան ավտոբուս» ընկերության մի քանի վարորդներ այսօր առավոտյան հրաժարվել են դուրս գալ երթուղի՝ պահանջելով նախկին տնօրենի վերադարձը:
Արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից փետրվարի 5-12-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ի և ԱՀ-ի տարածքում գրանցվել է 1 երկրաշարժ 3 բալ և ավել ուժգնությամբ:
Փետրվարի 13-ին, ժամը 09.10-ին, «ԿամԱԶ» բեռնատար ավտոմեքենայի վարորդը Երևանի Արին-Բերդի փողոցում վրաերթի է ենթարկել 65-ամյա Էմմա Սուքիասյանին, որը տեղում մահացել է:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են կեղծ թղթադրամներ իրացնելու դեպքի հանգամանքները:
Ինչ կարգ ու հասարակարգ էլ փոխվի, մարդը չի հրաժարվում իր էգոյից: Քավ լիցի, որևէ մեկի վիրավորելու, հայ և համաշխարհային մշակույթում իր ունեցած դերը թերագնահատելու, միտում չունեմ: Արդի հայ իրականությունից պարզ է դառնում մի բան՝ մենք ազգովի պարտատեր ենք, պարտապանն էլ մեր պետությունն է: Եվ մեր պահանջը ոչ թե իրավական, այլ լոկ նյութական շահ է հետապնդում:
Թալինի ոստիկանները 8 տարվա հետախուզվողի են հայտնաբերել։