
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն 70 նոր ավտոբուս կշահագործի

«Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերությունը 70 նոր ավտոբուս կմտցնի շահագործման մեջ: Այս մասին փետրվարի 15-ին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
««Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ունի 70 ավտոբուս, որը չի շահագործում. մենք պլանավորում ենք մոտակա ժամանակներս, երբ արդեն հնարավոր լինի, դրանք մտցնել շահագործման: Այն գծերը, որտեղ ավելի սակավաթիվ է տրանսպորտը, այդտեղ ավտոբուսները կշատանան»,- ասաց Մարությանը:
Նա նշեց, որ ավտոբուսները լրիվ թարմ վիճակում են, իսկ հարցին, թե ինչու տարիներ շարունակ դրանք չեն շահագործվել, քաղաքապետը պատասխանեց, որ չգիտի: