
Ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում`
Փետրվարի 15-ի ցերեկը, 16-ի գիշերը շրջանների զգալի մասում, 16-ի, 19-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով: Փետրվարի 17-18-ը, 19-ի գիշերը, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ։
Օդի ջերմաստիճանը 15-ի ցերեկը, 17-ի և 18-ի գիշերը կնվազի 4-5 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Փետրվարի 15-ի ցերեկը սպասվում են, 16-ին հնարավոր են տեղումներ: Փետրվարի 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: