Բաժիններ՝

Աիդա Թոփուզյանն ընտրվել է Հանրային խորհրդի գիտության, կրթության հարցերի հանձնաժողովի նախագահ

Տեղի է ունեցել Հանրային խորհրդի գիտության, կրթության հարցերի հանձնաժողովի նիստ, որի ընթացքում գաղտնի քվեարկության միջոցով ընտրվել է հանձնաժողովի նախագահ։

Ինչպես տեղեկացրին Հանրային խորհրդի մամուլի ծառայությունից, առաջադրված 5 թեկնածուներից առավելագույն ձայներ հավաքել է մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի Մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնի վարիչ, կանանց հանրապետական խորհրդի նախագահ Աիդա Թոփուզյանը։

Նա իր ելույթում անդրադարձել է կրթության և գիտության ոլորտի խնդիրներին, մասնավորապես շեշտել հանրակրթության ոլորտում լուրջ բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությունը՝ այս հարցում կարևորելով Հանրային խորհրդի դերակատարումը։

Նիստը նախագահել են Հանրային խորհրդի անդամներ Հարություն Մեսրոբյանը, Բաբկեն Պիպոյանը, Էդուարդ Ղազարյանը, Անահիտ Բախշյանը և Արմեն Տեր-Տաճատյանը։

ՀԽ գիտության, կրթության հարցերի հանձնաժողովի նախագահի ընտրությամբ ավարտվում է Հանրային խորհրդի 15 հանձնաժողովների ձևավորման գործընթացը։ Համաձայն «Հանրային խորհրդի մասին» ՀՀ օրենքի՝ վարչապետի առաջարկով կառավարությունը կնշանակի խորհրդի նախագահ, և Հանրային խորհուրդը կհամարվի կազմավորված, որի մասին վարչապետը գրավոր հայտարարություն կտարածի։ Հայաստանի Հանրապետության՝ Սահմանադրությամբ ամրագրված նոր Հանրային խորհուրդն այդպիսով կվերսկսի գործունեությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728