
Ամուսինները «Զվարթոնց» օդանավակայանից գողություն են կատարել

Փետրվարի 14-ին, ժամը 17.10-ին, ոստիկանության «Զվարթոնց» օդանավակայանի գժային բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, գողություն կատարելու կասկածանքով, բաժին են հրավիրել ամուսիններ՝ 1970 թ. ծնված Արա Ա.-ին և Արմինե Ա.-ին, որոնք տվել են խոստովանական բացատրություն և ներկայացրել պայուսակ՝ ոսկյա զարդերով, որը փետրվարի 11-ին, ժամը 06.15-ին, վերցրել էին «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման սրահի ուղևորների հաշվառման սեղանից:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ պայուսակը պատկանում է փետրվարի 11-ին Երևան-Մոսկվա չվերթի ուղևոր Գագիկ Կ.-ին:
Վնասի չափը պարզվում է: