Բաժիններ՝

Ով է նորանշանակ փոխնախարարը

Այսօր ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զառա Բաթոյանն իր ֆեսբուքյան պատին հրապարակեց իր առաջին կադրային նշանակումը՝ նախարարի դիրքերից:

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Ժաննա Անդրեասյանին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ նշանակելու մասին:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Ժաննա Անդրեասյանին նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ»,- ասված է որոշման տեքստում:

Իսկ  նորանշանակ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, ով Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի դասախոս է և միաժամանակ սոցիոլոգ, պարզվում է, մեր գործընկերոջ՝ Հանրային հեռուստաընկերության լրատվական քաղաքական բաժնի ղեկավար Պետրոս Ղազարյանի կինն է:

Նշենք, որ Ժաննա Անդրեասյանը 2016 թվականից Սոցիոլոգիայի միջազգային ընկերակցության անդամ է։

Մի շարք հրապարակումների հեղինակ է և անկուսակցական:

ՍՅՈՒԶԻ ԲԱԴՈՅԱՆ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս