
Ալեն Սիմոնյանն առաջարկում է սահմանափակել բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը ՀՀ տարածքում

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը շրջանառության մեջ է դրել ՀՀ «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «ՀՀ շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագծերը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Ա. Սիմոնյանը:
«Դրանցով կսահմանափակվեն բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը ՀՀ տարածքում, ինչպես նաև կարգելվի գազալցակայաններում և տարբեր հանրային վայրերում հայտնի սարքավորումների միջոցով վիճակախաղի կազմակերպումը:
Այս նախաձեռնությունը օրակարգ էր բերվել դեռ նախորդ գումարման ԱԺ-ում և, չնայած կառավարության կողմից ստացել էր դրական եզրակացություն, ՀՀԿ ներկայացուցիչները խոչընդոտեցին դա քննարկման դնելու հնարավորությունը»,- գրել է Սիմոնյանը: