Ֆելիքս Ցոլկյանը համակարգ է վերադարձնում Նիկոլայ Գրիգորյանին
ՀՀ Արտակարգ իրավիճակների (ԱԻ) նախարար Ֆելիքս Ցոլակյանը հրաժարվել է աշխատանքը շարունակել նախկին նախարար Հրաչյա Ռոստոմյանի մամլո խոնակ Սաթենիկ Ասիլյանի հետ, փոխարենը նա համակարգ է վերադարձնում ոլորտի գիտակ Նիկոլայ Գրիգորյանին:
168.am-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Նիկոլայ Գրիգորյանն արդեն իսկ հեռակա համակարգմամբ որոշ գործառույթներ է կատարում, սակայն ԱԻՆ-ում պաշտոնապես նրա նշանակումը կհաստատվի առաջիկա օրերերին: Մեր աղբյուրի հավաստմամբ, ԱԻՆ Փրկարար ծառայությունից գնացած Նիոլայ Գրիգորյանը վերադառնում է ՝ հաստատվելու հենց խոսնակի հաստիքում, որպեսզի համակարգի նաև նախարարության լրատվական վարչության աշխատանքը:
Հիշեցնենք, մեր բազմափորձ գործընկերն այս ոլորտում է դեռևս 1997 թվականից, երբ ԱԻ նախարարությունն ուներ այլ հասցե և Կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության կարգավիճակ: Նիկոլայ Գրիգորյանն այս համակարգում իր գործունեությունը սկսել է լրատվական բաժնի պետի պաշտոնից, իսկ 20 տարի անց՝ 2017 թվականի մայիսին, նա հեռացավ համակարգից՝ փրկարար ծառայության գեներալ-մայորի աստիճանով:
168.am-ը կապ հաստատեց Նիկոլայ Գրիգորյանի հետ, սակայն վերջինս չհաստատեց մեր տեղեկությունները:
Սյուզի Բադոյան