
Մանվել Գրիգորյանը պնդում է, որ իր վիճակի վատթարացման պատճառը ՔԿՀ պայմաններն են. ՄԻՊ

ՄԻՊ ներկայացուցիչը և բժիշկն անցած ուրբաթ երեկոյան այցելել են Մանվել Գրիգորյանին: ՄԻՊ Արման Թաթոյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ ինքը խոսել է Գրիգորյանի փաստաբանի հետ:
Ըստ նրա՝ դեռևս հետազոտություններ են իրականացվում, բժիշկները չեն կարող ասել, թե Մանվել Գրիգորյանը որքան կմնա դեռ «Նաիրի» ԲԿ-ում և երբ կտեղափոխվի:
Նա նշեց, որ Գրիգորյանը պնդում է, որ իր վիճակի վաթտարացման պատճառը ՔԿՀ պայաններն են:
«Եթե մենք գտնենք, որ անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ, մենք այդ հարցը կբարձրացնենք»,- ասաց նա: