Բաժիններ՝

Մահացել է The Monkees խմբի հիմնադիրներից մեկը՝ Փիթեր Թորքը

77 տարեկան հասակում վախճանվել է ամերիկյան The Monkees փոփ-ռոք-խմբի հիմնադիրներից մեկը՝ բաս-կիթառահար Փիթեր Թորքը: Այդ մասին հաղորդվում է Facebook-ում արտիստի էջում:

Մահվան պատճառը դեռեւս չի բացահայտվում: Ինչպես գրում է Variety-ն, տասը տարի առաջ Թորքին ախտորոշել էին հազվագյուտ տեսակի քաղցկեղ՝ ադենոիդային կիստոզային կարցենոմա: Նա չարորակ ուռուցքի հեռացման վիրահատության էր ենթարկվել, ինչից հետո շարունակել էր հանդես գալ The Monkees-ի կազմում: Երաժիշտը ռոք խմբում նվագում էր 1965 թվականին դրա հայտնվելուց ի վեր:

The Monkees-ը ստեղծվել է NBC հեռուստաալիքի կողմից՝ The Beatles խմբի ժողովրդականության ալիքին ժամանակակից ռոքերների առօրյայի մասին պատմող համանուն հեռուստասերիալի նկարահանման համար՝: Շուտով կոլեկտիվը դուրս է գալիս սերիալի սահմաններից՝ սկսելով թողարկել սեփական երգերը եւ համերգներ ու շրջագայություններ կազմակերպել:

The Monkees-ը հայտնի է այնպիսի կոմպոզիցիաների շնորհիվ, ինչպիսիք են՝ Last Train to Clarksville-ը, Pleasant Valley Sunday-ը, Daydream Believer-ը, and I՚m a Believer-ը: Խմբի դիսկոդարանում կա 13 ալբոմ: Թորքը տարբեր ժամանակներում հանդես է եկել որպես խմբի բասիստ, կիթառահար, ստեղնային գործիքներ նվագող եւ բեք-վոկալիստ:

The Monkees-ի ֆրոնտմեն Դեւի Ջոնսը մահացել է 2012 թվականին 66 տարեկան հասակում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս