
Արմավիրում կոտրել են Մանվել Գրիգորյանի մայրական տան պատուհանները, ապա մտել տուն. ներսում ամեն ինչ տակնուվրա է արվել. shamshyan.com

Օրեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Փետրվարի 19-ին՝ Ժամը 15:40-ի սահմաններում, ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը կամ անձինք կոտրել են Արշալույս գյուղի 1-ին փողոցի թիվ 76 տան ճաղավանդակը, պատուհաները և մտել տուն, խառնել տան իրերը:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, նշված հասցե է ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը:
Ոստիկանները պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 18-ից 19-ն ընկած ժամանակահատվածում և ըստ նախնական տեղեկությունների՝ կատարողը կամ կատարողները, ոչինչ չգողանալով, հեռացել են: Կայքի տեղեկություններով՝ նշված տունը պատկանում է գեներալ Մանվել Գրիգորյանի մորը՝ 93-ամյա Արփենիկ Ավագյանին, ով 2004 թ.-ին մահացել է:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: