![](/banners/BeFunky-design.jpg)
Ձյան շերտն ընկել է բակում կայանած ավտոմեքենայի և վարորդի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը
![](https://168.am/wp-content/uploads/2019/02/42201_b.jpg)
Փետրվարի 22-ին, ժամը 15:02-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ թաղամասում թիվ 6 շենքի տանիքին կուտակված ձյան շերտը պոկվել և ընկել է բակում կայանած ավտոմեքենայի և վարորդի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ ձյան շերտը վնասել է «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի դիմապակին և ցուցիչների վահանակը, իսկ վարորդ Ա. Մ.-ն (ծնված 1987 թ.) դեմքի հատվածում ստացել է վնասվածք: Շտապօգնության աշխատակիցները տուժածին տեղում ցուցաբերել են համապատասխան օգնություն:
Փրկարարներն ավտոմեքենայի վրայից հեռացրել են վնասված դիմապակին: