
Թավշյա հեղափոխությունից հետո 5 հազարից ավելի խուզարկության միջնորդություն է ստացվել. «Ժողովուրդ»

«Թավշյա հեղափոխությունից հետո աղմկահարույց քրեական գործերի հարուցմանը զուգահեռ ավելացել են նախաքննական մարմնի կողմից դատարան ներկայացված միջնորդությունները:
«Ժողովուրդ» օթերթի հարցմանն ի պատասխան` դատական դեպարտամենտից տեղեկացրին, որ 2018թ. ապրիլի 23-ից մինչեւ 2019թ. փետրվարի 18-ը միայն հեռախոսային կամ կապի այլ միջոցներով տարվող խոսակցությունների լսման եւ ձայնագրառման վերաբերյալ ստացվել է 188 միջնորդություն, որոնցից բավարարվել է 174-ը, մասնակի բավարարվել 3-ը, իսկ 11-ը` մերժվել:
Բայց ավելի լուրջ թիվ է կազմում խուզարկություն կատարելու միջնորդությունները՝ 5 հազար 201 հատ: Դատական դեպարտամենտից տեղեկացրել են, որ նշված միջնորդություններից բավարարվել են 4 հազար 832-ը, բավարարվել մասնակի` 70-ը, մերժվել` 286-ը, թողնվել է առանց քննության` 13-ը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: