Փետրվարի 26-ի ցերեկը, մարտի 2-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով ավիատիեզերական ոլորտի աշխարհի առաջատար ընկերություններից մեկի՝ ֆրանսիական THALES-ի պատվիրակությունը փետրվարի 26-ին կժամանի Հայաստան:
ԵՊՀ գլխավոր մասնաշենքի մոտ այսօր ի պաշտպանություն Երևանի պետական համալսարանի և ռեկտոր Արամ Սիմոնյանի դեմ տարվող արշավի՝ բողոքի ակցիա տեղի ունեցավ։
ՀՀ պետական վերահսկողական ծառայության սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետ Դավիթ Ադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իր ձերբակալության վերաբերյալ տարածված լուրերն ապատեղեկատվություն են:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ նշանակելու մասին:
Գերաշնորհ Սրբազան Հայր, Ի սրտե շնորհավորում ենք Ձեզ արքության աստիճանին արժանանալու առիթով՝ համարելով այն տարիների Ձեր վաստակի, աշխատասիրության, Հայրենիքի և մեր Սուրբ Եկեղեցու հանդեպ ունեցած Ձեր սիրո և անմնացորդ նվիրումի գնահատանքը:
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի խոսքով՝ այսօր Հայաստանում գործում են 128 հեռուստառադիո ընկերություններ, որից 120-ը լիցենզավորված են, 8-ը լիցենզիա չի ստացել, քանի որ 5 հեռարձակողներ կան հանրային ռադիոհեռուստատեսության տիրույթում՝ 2 հեռուստատեսային և 3 ռադիո ծրագրով, իսկ մյուս 3 ռադիոհեռուստաընկերությունները կարգավորվում են միջպետական պայմանագրով, և Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը լիցենզիա չի տրամադրում։
«Հայաստանի սահմանամերձ 34 համայնքներում գործարարության համար արտոնություններ տվեցին, բայց պարզվում է, այդ արտոնություններից օգտվելն այդքան էլ հեշտ չի, այնտեղ կան հաշվապահական ներկայացման խնդիրներ, որը բավականին բարդացնում է այդ արտոնություններից օգտվելու խնդիրը»:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը փետրվարի 26-ին այցելել է հանրապետության հյուսիսարեւելյան սահմանագոտի, եղել է մարտական հենակետերում, զրուցել զինծառայողների հետ, հետաքրքրվել նրանց պատրաստականությամբ:
Այսօր ժամը 13։00-ին ԵՊՀ գլխավոր մասնաշենքի մոտ նախատեսված է ակցիա՝ ի պաշտպանություն համալսարանական արժեքների, ԵՊՀ-ի դեմ տարվող արշավի։
Ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից ստացված տեղեկություններն իրացնելով՝ ՌԴ սահմանապահ զորքերի զինծառայողները ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողների հետ համատեղ փետրվարի 25-ին, ժամը 13.30-ին, Մեղրիի սահմանային անցակետից բերման են ենթարկել 38-ամյա ԻԻՀ քաղաքացի Սեյեդ Հ-.ին
Պետական վերահսկողական ծառայության 4 աշխատակցի, այդ թվում՝ երկու պետերի ձերբակալության մասին լուրը, որը հայտնել է Analitik.am-ը, Ազգային անվտանգության ծառայությունն ու Պետական վերահսկողության ծառայությունը չեն մեկնաբանում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քուվեյթի Պետության Ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Քուվեյթի Պետության Էմիր Սաբահ Ալ Ահմադ Ալ Ջաբեր Ալ Սաբահին
Փետրվարի 26-ին, ժամը 00:17-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Փետրվարի 25-ին, ժամը 18:14-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղից դեպի Վրաստանի սահման տանող տարածքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դիմում եմ Ձեզ որպես մի մարդ, որն իրապես հավատում է, որ երկրում իրավիճակ է փոխվել, որ անօրինություններն ու ապօրինություններն այլևս տեղ չունեն մեր երկրում:
Փետրվարի 25-ին, ժամը 22.00-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Հալաբյան փողոցում վրաերթի է ենթարկել 56-ամյա Ալեքսանդր Սոկոլովին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:
րաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ փետրվարի 26-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքում հաստատվել է պայթունավտանգ իրավիճակ, որը սկսվել է դեռևս օրեր առաջ մի շարք գյուղացիների կողմից նախաձեռնված ապօրինի գործողությունների պատճառով, որոնք լի են սպառնալիքներով, սեփականության հանդեպ ոտնձգություններով և դառը հետևանքներով:
Ռուզաննա ԽաչատրյանՍեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, ֆեյսբուքյան իր էջում պատմել է «Կյանքի դժվարությունների մասին»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մինչ իրավապահ համակարգը կռիվ էր տալիս Սամվել Մայրապետյանին չազատելու համար, իսկ պաշտպանները դիմում էին ՄԻԵԴ, Սամվել Մայրապետյանը, կալանավայրում գտնվելով, ներքին անհանգստության եւ վախի մեջ է եղել:
«Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ, մարտի 1-ին նախատեսված երթին, որի մասին հայտարարել է վարչապետ Փաշինյանը, իր լուրջ մասնակցությունն է ունենալու Սամվել Ալեքսանյանը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Դուբայի «Four seasons» հյուրանոցում տեղի է ունեցել նախկին վարչապետ Արմեն Դարբինյանի աղջկա հարսանեկան հանդիսությունը:
Analitik.am-ի տեղեկություններով, ժամեր առաջ ՀՀ ԱԱԾ-ն ձերբակալել է ՀՀ Պետական վերահսկողական ծառայության 4 աշխատակցի՝ այդ թվում ՀՀ ՊՎԾ-ի երկու վարչությունների պետեր Ադյան եղբայրներին:
Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ խոշոր չափի գողության փաստով:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս․թ․ փետրվարի 26-ին ժամը 10.00-18:00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի` Իսահակյան, Թամանյան, Գր․ Քոչար փողոցների, Աբովյան 36-38, Մաշտոց 39-60, Կորյուն 14-25, Տերյան 62-92, Սարմի 1-10, Մոսկովյան 8, 19, 20, Բաղրամյան 1, 2, Նալբանդյան 47, 49 համարների ջրամատակարարումը:
2005թ.-ին ծնված Գրետա Հարությունյանը, ում մոտ առկա է դաունի համախտանիշ, գտնվել է:
3 հոգով մեքենա էին առևանգել ու բռնվել:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է Երևան քաղաքի՝ 20-ամյա բնակչուհու նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Փետրվարի 25-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, 2005թ.-ին ծնված Գրետա Հարությունյանը, ում մոտ առկա է դաունի համախտանիշ, Նոր Նորքի 2-րդ զանգվածի 135 դպրոցից դուրս է եկել, նստել 4-րդ համարի երթուղայինը և ուղևորվել դեպի Չարբախ: