
Միքայել եպիսկոպոս Աջապահյանը արքության աստիճանի է արժանացել

Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կենտրոնը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Գերաշնորհ Սրբազան Հայր, Ի սրտե շնորհավորում ենք Ձեզ արքության աստիճանին արժանանալու առիթով՝ համարելով այն տարիների Ձեր վաստակի, աշխատասիրության, Հայրենիքի և մեր Սուրբ Եկեղեցու հանդեպ ունեցած Ձեր սիրո և անմնացորդ նվիրումի գնահատանքը:
Մաղթում ենք անկոտրուն ոգով ու հավատարմությամբ շարունակել ծառայել առ ի լուսավորություն և ի բարօրություն հայ ժողովրդի և ի նպաստ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու: Խաղաղությունն ու ստեղծագործ աշխատանքն անպակաս լինեն Շիրակի թեմի առաջնորդից:
Որդիական խոնարհությամբ՝
Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կենտրոնի աշխատակիցներ»։
Գերաշնորհ Սրբազան Հայր, Ի սրտե շնորհավորում ենք Ձեզ արքության աստիճանին արժանանալու առիթով՝ համարելով այն տարիների Ձեր…
Gepostet von Խաչմերուկ կրթական խորհրդատվական հիմնադրամ am Dienstag, 26. Februar 2019