
Դաունի համախտանիշով 14-ամյա երեխան գտնվել է

2005թ.-ին ծնված Գրետա Հարությունյանը, ում մոտ առկա է դաունի համախտանիշ, գտնվել է։ Այս մասին հաղորդում են ՀՀ ոստիկանությունից։
Երեխան դուրս էր եկել Նոր Նորքի 2-րդ զանգվածի 135 դպրոցից, նստել 4-րդ համարի երթուղայինը և ուղևորվել դեպի Չարբախ: Սոցիալական ցանցերի օգտատերերը տարածում էին երեխայի լուսանկարները՝ հորդորելով քաղաքացիներին տեղեկություն ունենալու դեպքում հայտնել հարազատներին կամ ոստիկանությանը։