Բաժիններ՝

«Իմ ձերբակալության վերաբերյալ տարածված լուրերն ապատեղեկատվություն են». Դավիթ Ադյան

ՀՀ պետական վերահսկողական ծառայության սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետ Դավիթ Ադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իր ձերբակալության վերաբերյալ տարածված լուրերն ապատեղեկատվություն են:

«Ես՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետս, հայտարարում եմ, որ ներկա դրությամբ իմ ղեկավարած ստորաբաժանման հետ միասին ուսումնասիրություն եմ իրականացնում «Երևանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարան» հիմնադրամում։ Իմ ձերբակալության վերաբերյալ տարածված լուրերն ապատեղեկատվություն են»,- գրել է Ադյանը։

Հավելենք, որ քիչ առաջ քիչ առաջ ՊՎԾ-ն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ մամուլում տարածված տեղեկատվությունը խեղաթյուրված է և ավելի ուշ իրենք հանդես կգան հաղորդագրությամբ:

Ես՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետս, հայտարարում եմ, որ ներկա…

Gepostet von David Adyan am Dienstag, 26. Februar 2019

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս