Հայաստանից մեկնած միկրոավտոբուսը փետրվարի 27-ի ցերեկը վթարի է ենթարկվել ՌԴ Ստավրոպոլի երկրամասում, կան տուժածներ:
«Վստրեչի Ապեր» մականվամբ հայտնի Արամ Վարդանյանի քրեական գործով տուժող Մամիկոն Բագրատունին և փաստաբան Արայիկ Պապիկյանը կարծում են, որ Արամ Վարդանյանի ազատ արձակումը հակաիրավական է:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը նախատեսում է այս տարվա սեպտեմբեր ամսից բարձրացնել դպրոցների ուսուցիչների աշխատավարձերը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց նախարար Արայիկ Հարությունյանը:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից օրերս ծանուցումներ են ստացել Բյուզանդի 1/3 շենքում գտնվող մի շարք լրատվականների ղեկավարներ, ըստ ծանուցման՝ բոլոր լրատվականները պետք է հինգ օրում ազատեն Երևանի քաղաքապետարանին պատկանող տարածքը։
Այսօր Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանը ամռանը գերեվարված ՀՀ քաղաքացի, Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Արմենի Ղազարյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման՝ «Ադրբեջանում ահաբեկչական գործողության փորձի համար»։ Նշվում է, որ նա ազատազրկվելու է «խիստ ռեժիմով պատժի կրման հաստատությունում»։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 27-ի և 28-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 8-10, մարտի 1-ի և 2-ի գիշերը՝ 7-8 աստիճանով:
Air France ֆրանսիական առաջատար ավիաընկերությունը մարտի 31-ից կսկսի Փարիզից կանոնավոր ավիաչվերթներ կատարել Թբիլիսիի ուղղությամբ:
2019 թվականի փետրվարի 27-ին, ժամը 11.54-ից օպտիկական մանրաթելային կապուղու խափանման հետևանքով Ճանապարհային ոստիկանության տարածքային հաշվառման-քննական ստորաբաժանումները չեն կարող սպասարկել քաղաքացիներին:
«Այնքան արդյունավետ, որքան մենք ենք օգտագործում այս տարածքները՝ դժվար է պատկերացնել: Այս ամենը ցույց է տալիս, որ այս իշխանությունն ավելի վատ է գնահատում ազատ խոսքը, մամուլի աշխատանքը, քան նախորդ իշխանությունները»:
Հարձակում կատարած անձը բերման ենթարկվեց ոստիկանության Արթիկի բաժին, որտեղ էլ իրավապահները պարզեցին նրա ինքնությունը` Սարատակ գյուղի բնակիչ Համազասպ Մնացյան:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է իր հրավերով Հայաստան ժամանած աշխարհի առաջատար ընկերություններից մեկի՝ ֆրանսիական THALES-ի փոխնախագահ, տարածաշրջանային տնօրեն Փոլ Ռեմիին:
Երեւանում 8-ամյա ինքնասպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 1981 թ. ծնված Մարատ Մ.-ն:
Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ դատավորների թեկնածուների ցուցակի արտահերթ համալրման նպատակով որակավորման ստուգում անցկացնելու մասին:
«Կանալ-Կենտրոն-2019» միջազգային հակաթմրանյութային գործողության շրջանակներում՝ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր, Լոռու մարզային վարչությունների, Սպիտակի բաժնի և Սպիտակի անձնագրային բաժանմունքի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փետրվարի 26-ին, ժամը 14.30-ին, Սպիտակի անձնագրային բաժանմունքում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1992 թ. ծնված Դավիթ Ե.-ն:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը չհայտարարված այց է իրականացրել Երևանի քաղաքապետարանի ենթակայության թիվ 2 հատուկ (օժանդակ) դպրոց: Նա ծանոթացել է երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունում առկա վիճակին, պարզել անցյալ տարի մոնիթորինգային այցի արդյունքում արձանագրված խնդիրների լուծման ուղղությամբ կատարված աշխատանքները։
71-ամյա Հենրիկ Դավթյանը որոնվում է որպես անհետ կորած:
Ճանաչողներին խնդրում ենք ահազանգել 1-02։
53-ամյա Գրիգոր Մկրտչյանը որոնվում է որպես անհետ կորած:
Փետրվարի 26-ին, ժամը 22։16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասում գտնվող պանրի գործարանում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 27-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Թալինի, Մարալիկի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Ստեփանավանի, Վանաձորի, Թումանյանի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Ճամբարակի, Գավառի, Մարտունու, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Երեւանում այսօր՝ փետրվարի 27-ին, սահմռկեցուցիչ ավտովթար է տեղի ունեցել. ժամը 03։55-ի սահմաններում Ռուբինյանց փողոցում դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Ջրվեժ» տաքսի ծառայությանը պատկանող Lada մակնիշի 34 ՏT 870 համարանիշի ավտոմեքենայի վարորդ՝ 61-ամյա Սերգեյ Բայանդուրյանը իր ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Սանիթեք» ՍՊԸ-ին պատկանող Volvo մակնիշի 34 G 8146 համարանիշի ավտոմեքենային։
ՀՀ տարածքում փետրվարի 27-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ, կան դժվարանցանելիավտոճանապարհներ:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրումէ . «Երեք հարց քաղաքապետ Հայկ Մարությանին.
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` այսօր ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը կհանդիպի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին։
«Փաստ» թերթը գրում է. «Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը:
Ստամբուլում 58-ամյա առևտրական Վեդաթ Յոնգելի սպանության գործի շրջանակներում Թուրքիայում ձերբակալվել է ՀՀ երկու քաղաքացի: Ձերբակալվածներ Արմեն Ա.-ն և Նարիկ Ա.-ն կասկածվում են Յոնգելի սպանության կասկածյալներ Ստելա Մ.-ի ու նրա որդի Վառլամ Մ.-ին օգնելու մեջ: Վերջիններդ փախուստի են դիմել Թուրքիայից:
«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Երևանի թիվ 4 արհեստագործական ուսումնարանի տնօրեն Արմեն Ադյանի դեմ՝ բացահայտելով բազմամիլիոնանոց յուրացումներ:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «2018 թվականի հունիսի 13-ին ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ ՊՆ-ում 2014-2017թթ.-ի ընթացքում գնումների եւ բնակաշինության ոլորտներում չարաշահումներ են բացահայտվել, ու այդ գործով մեղադրանք է առաջադրվել նաեւ ՊՆ կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Գրիգորյանին: