![](/banners/BeFunky-design.jpg)
Խոշոր հրդեհ «Սպայկա»-ի տարածքում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
![](https://168.am/wp-content/uploads/2018/09/hrdeh-2.jpg)
Փետրվարի 26-ին, ժամը 22։16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասում գտնվող պանրի գործարանում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արտաշատի խճուղու թիվ 49/4 հասցեում գտնվող «Սպայկա» ՍՊԸ-ին պատկանող տարածքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:31-ին, մարվել՝ 22:42-ին:
Այրվել են ջերմոցաշինական ընկերությանը պատկանող երկու GST մակնիշի տրակտորներից առաջինի թափքն ու շարժիչի հատվածը՝ ամբողջությամբ, իսկ երկրորդի թափքն ու անվադողերը՝ մասամբ: