Խանութից բացահայտ հափշտակել է օծանելիքներ
Փետրվարի 23-ին, ժամը 00.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի խանութի տնօրեն և հայտնել, որ փետրվարի 22-ին, ժամը 23.30-ին, Բաղրամյան պողոտայի 54/2 հասցեի մոտ գտնվող գետնանցումի գիշերային պահակը նկատել է, թե ինչպես է մի տղամարդ դուրս գալիս նշված հասցեում գտնվող խանութի պատուհանից բացահայտ հափշտակում է օծանելիքներ ու դիմում փախուստի:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 1981 թ. ծնված Մարատ Մ.-ն:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում փետրվարի 26-ին, ժամը 20.30-ին, Մարատ Մ.-ն ինքնակամ ներկայացել է բաժին:
Մարատ Մ.-ն ներկայացվել է քննչական բաժին:
Ձեռնարկվում են միջոցառումներ հափշտակվածը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն: