
Ջերմուկում քաղաքացին ավտոմեքենայով մոլորվել է

Փետրվարի 27-ին, ժամը 01:08-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում՝ «Նաիրի» հյուրանոցից դեպի Ջրվեժ թաղամաս տանող ավտոճանապարհին՝ ձորում, քաղաքացին ավտոմեքենայով դուրս է եկել նախընտրած ուղուց և մոլորվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Փ. Մ., ծնված 1971 թ.):