Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանն օրերս հայտարարել էր, որ մայրաքաղաքի կենտրոնում ավտոկանատեղիների վճարը պետք է բարձրանա, քանի որ կենտրոնը ոչ թե մեքենաների համար է, այլ՝ քաղաքացիների և հետիոտնի։
Գորիսի և Մեղրիի տարածաշրջանի ավտոճանապարհներին, մարտի 20-ի ժամը 20:00-ի դրությամբ, թույլ ձյուն է տեղում:
Շատրվանային համալիրը թարմացված երգացանկով կաշխատի շաբաթվա բոլոր օրերին՝ բացի սանիտարական օր հայտարարված երեքշաբթիներից: Ջրային այս կառույցը առավոտյան 08:30-20:00-ն կգործի որպես սովորական շատրվան, ժամը 20-ից՝ երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին կներկայանա նաև լուսաձայնային ու երաժշտական ողջ հմայքով:
Մարդու իրավունքների պաշտպանի հատուկ հանձնարարությամբ երեկ Արարատի մարզի Ավշարի միջնակարգ դպրոց գործուղված աշխատակազմի ներկայացուցիչները հանդիպել և առանձնազրույցներ են ունեցել դպրոցի տնօրենի, ուսուցիչների, աշակերտների ինչպես նաև դպրոցում այդ պահին գտնվող Ոստիկանության ներկայացուցիչների հետ: Այցի համար հիմք են հանդիսացել ինչպես Պաշտպանի մշտադիտարկման արդյունքները, այնպես էլ բողոքները:
ԱՄՆ Ալաբամա նահանգի ղեկավար Քոյ Իվին ստորագրել է հռչակագիր Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ:
ՀՀ նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակվել, որտեղ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու աշխատակազմն են՝ ընդմիջման ժամին։
«Նա իր անճարակությունից, որ իր մոտ ոչինչ չի ստացվում, ըստ օդում կախված լուրերի, նա երկու անգամ փորձել է քաղաքապետի պաշտոնից ազատման դիմում գրել, հիմա ինքնահաստատման պրոցեսի մեջ է ընկել, չի կարողանում գործ անել, այդ պատճառով էլ նախկին իշխանությունների արած գործերը՝ լավ թե վատ, ցանկանում է հանրությանը մատուցել, իբրև թե բացահայտում է արել»։
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր դիմել է ՀՀ Կոտայքի մարզի դատախազին՝ հանձնարարելու համապատասխան ծառայություններին քննության առարկա դարձնել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում 2019 թվականի մարտի 7-ին կայացած համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդները:
Փերտրվարի 28-ի գիշերը Քաջարանի Շահումյան փողոցի շենքերից մեկում բնակարանային գողություն էր կատարվել: Օգտվելով տանտերերի բացակայությունից` ինչ-որ մեկը հարմարեցված բանալիով բացել էր բնակարանի դուռը, ննջարանի զգեստապահարանից հափշտակել 3.750.000 դրամ ու հեռացել:
ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հերքեց, որ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի մորաքրոջ հարսը Ավշարի դպրոցում որևէ պաշտոնի է նշանակվել:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են թմրամիջոց ապօրինի իրացնելու դեպքի մի շարք հանգամանքներ, մեխանիզմը. մեղադրանք է առաջադրվել 34 -ամյա տղամարդուն:
Արարատի մարզի Ավշար գյուղի միջնակարգ դպրոցում դասադուլն ու գործադուլը շարունակվում են: Պահանջում են նորանշանակ տնօրեն Հերմինե Անդրեասյանի հրաժարականը:
Մարտի 19-ին՝ ժամը 16։30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն անձնական զննության են ենթարկել դատապարտյալ Վ. Ն.-ին երկարատև տեսակցության եկած կնոջը, որի ձախ կոշիկի միջից հայտնաբերել են բջջային հեռախոսի բաժանորդային քարտ։
«Քննարկման ժամանակ բացատրեցի, որ ունենալու ենք տեղական արտադրության վախճան, շուկան դառնալու է մոնոպոլիզացված: Կառավարության ներկայացուցիչներն ինձ պատասխանեցին, թե այս ամենը մոնոպոլիզացնելու համար չեն անում, ես էլ ասացի՝ եթե դրա համար չէ, ուրեմն արեք՝ ի շահ տեղական արտադրողների»:
Մարտի 20-ին, ժամը 15:14-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղոդվել, որ Լոռու մարզի Քարկոփ համայնքի մոտակայքում՝ Դեբեդ գետում, դի է հայտնաբերվել. անհարժեշտ է օգնություն:
«Փոխանակ մտածեն այնպես անել, որ բարի համբավ ձեռք բերեն և սկսեն մեր արտադրանքն արտահանել, հակառակն են անում, ինչն արտադրողին հետ կպահի մրցակցությունից»,- նշեց Կարեն Չիլինգարյանը։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Global Citizen Forum-ի հիմնադիր Արմանդ Արտոնին:
Մարտի 6-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում իրար էին բախվել «Մերսեդես C180» և «Մերսեդես E190» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես C180»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
ՌԴ իրավապահ մարմինների կողմից դեսպանությանը փոխանցված տեղեկատվության համաձայն ՝ մահվան պատճառ է հանդիսացել սուր սրտանոթային անբավարարությունը։
Politik.am-ի խմբագիր Բորիս Մուրազին այսօր իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, թե «Ոստիկանապետ Օսիպյանը սպառնում է ինձ և ընտանիքիս»:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Գյումրիում կատարված առանձնապես խոշոր չափերով գողության հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Բ. Մուրազին նշեց նաև, որ իր հետ խոսելիս ոստիկանապետը շատ բարկացած տոնով ասել է, թե՝ «ես ճանաչո՞ւմ եմ արդյոք իրեն, որ այդպիսի բաներ եմ գրում, ինքը ոչ ոքից չի վախենում, ո՞նց կարող են իրեն զանգել», ինչին ինքը պատասխանել է, որ լավ կլիներ, եթե իր մամուլի ծառայությունը դրան անդրադառնար, ոչ թե ինքն անձամբ զանգեր։
Օդի ջերմաստիճանը մարտի 21-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով:
Այսօր ԱԺ-ում Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նախագահ Վարազդատ Կարապետյանը ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ է սպասվում այս տարի Սևանա լճին:
Ամբողջ կյանքում ցուցումներ կատարած անձի համար արդեն ղեկավարի դիրքից ուրիշներին ցուցումներ տալն ու համակարգ ղեկավարելը բավականին բարդ և պատասխանատու գործ է, հատկապես, որ այդ ցուցումներին ականջալուր լինող չկա:
«Արդյունքում՝ աշխատանքից ազատվելու հրաման է տվել դպրոցի լավագույն աշխատող ուսմասվարին ու իր դեմ է տրամադրել կոլեկտիվին: Ավելին՝ աշակերտներին հայտարարել է, թե՝ տեսե՛ք, որ ուսուցչին չեք սիրում, ասե՛ք, ես կազատեմ աշխատանքից: Թեկուզ չսիրված ուսուցիչներ էլ լինեն, կարծում եմ, որ էթիկայի խախտում է աշակերտներին նման հարց տալը: Այսինքն, աշակերտն այսօր այնքան իրավունք ունի, որ չսիրած ուսուցչին ասի՝ դու ո՞վ ես»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ուսուցիչների իրավունքների պաշտպանության կոմիտեի» նախագահը:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագրեր է հղել Մոզամբիկի Հանրապետության նախագահ Ֆիլիպե Զասիտու Նյուսիին և Զիմբաբվեի Հանրապետության նախագահ Էմմերսոն Դամբուձո Մնանգագվային՝ այդ երկրներին պատուհասած «Իդայ» արևադարձային ցիկլոնի հետևանքով գրանցված բազմաթիվ զոհերի և ավերածությունների կապակցությամբ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ֆրանսիական առաջատար ընկերություններից մեկի՝ «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահ Մալիկա Գենդուրիին:
Հայ-ադրբեջանական սահմանը հատած ու հակառակորդի մոտ հայտնված Կարեն Ղազարյանի հայրենիք վերադարձնելու հետ կապված շարունակվում են աշխատանքներ իրականացվել: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը:
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արման Պողոսյանն այսօր ընդունել է ընդունելության համար նախապես դիմած քաղաքացուն և լսել նրա կողմից բարձրացված հարցերը, որոնք վերաբերում էին բժշկի կողմից վերջինիս նկատմամբ ոչ պատշաճ բուժօգնություն ցուցաբերելուն: