ՀՀ դատախազության կոլեգիայի նիստում, որը տեղի է ունեցել այս տարվա փետրվարի վերջին, քննարկվել է հանրապետության տարածքում բնակարանային գողությունների դեպքերի աճի և այս հանցագործության բացահայտման արդյունավետության նվազման անհանգստացնող միտումների, դրանց պատճառների խնդիրը:
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնում մարտի 8-ին տված հաղորդմամբ քաղաքացին հայտնել է, որ «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում ստացիոնար բուժման մեջ գտնվող իր կնոջը կենտրոնից դուրս գրելու և նրա կողմից հաշմանդամության կարգ ստանալու, ինչպես նաև անվճար դեղորայք ձեռք բերելու հիմք հանդիսացող հիվանդության վերաբերյալ եզրակացություն տալու համար հիշյալ կենտրոնի թերապևտիկ բաժանմունքի վարիչը 2017թ. փետրվարի 17-ին իրենից պահանջել է 20.000 ՀՀ դրամ:
Մարտի 17-ին Ստամբուլում վերջին հրաժեշտն են տվել Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանին։ Պատրիարքի մարմինն անփոփվել է Շիշլիի հայկական գերեզմանատանը։
Ինչպես հայտնի է, երեկ Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը բաց նամակ է հղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին:
Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը՝ քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանի գլխավորությամբ, հնգօրյա աշխատանքային այցով մեկնել է Չեխիա:
Այսուհետ բոլոր վարորդները կարող են շրջանցել Բաղրամյան պողոտայի խցանումները դեպի Լեռ Կամսար փողոց՝ անցնելով Անտառայինի արդեն բաց միջանցքով։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։
Երևանի ավագանին մարտի 19-ին կայացած նիստում հավանություն է տվել գույքահարկի գծով արտոնություններ սահմանելու մասին որոշման նախագծին:
Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում Հայաստանի նախագահության շրջանակում Արգենտինայում ՀՀ դեսպանությունը Բուենոս Այրեսի «Four Seasons» հյուրանոցի «L’Hiver de la Mansion» սրահում մարտի 18-ին կազմակերպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) անդամ և դիտորդ հանդիսացող պետությունների դեսպանների ընդունելություն և հայկական խոհանոցի հյուրասիրություն:
«Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպությանը գույքահարկի գծով արտոնություն կտրվի:
Երևանում տրանսպորտային նոր համակարգ ունենալու ուղղությամբ սկսվում են կոնկրետ քննարկումներ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ Պաշտպանի ներկայացուցիչները մարտի 19-ին հերթական անգամ այցելել են 39 օր հացադուլ հայտարարած և քաղաքացիական հիվանդանոցում բժշկական հսկողության տակ գտնվող կալանավորված անձին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ բանակում ոչ հակառակորդի գնդակից զավակներ կորցրած մայրերի դժգոհությանն ու բանակում բարեփոխումների խնդիրներին։
Երևանում մետրոյի նոր կայարանի կառուցման հետ կապված բազմաթիվ առաջարկներ կան:
«Ես որևէ մեկից երբևէ վրեժխնդիր ո՛չ եղել եմ, ո՛չ էլ կլինեմ վրեժխնդիր։ Եթե վրեժխնդիր լինելու բան կա, ձեր աչքի առաջ է եղել, չէ՞, ամեն ինչ։ Վրեժխնդիր լինելու համար ամենահարմար պահը, զրո խոչընդոտ, վրեժխնդիր լինելու համար՝ էնքան գործիք կա, 5 րոպեում կարելի է էդ բոլորից վրեժխնդիր լինել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով իշխանության և ԶԼՄ-ների հարաբերությունների մասին։
18-ամյա Մարիամ Հունանյանը որոնվում է որպես անհետ կորած:
«Ուղղաթիռը, որը վարչապետի ծառայողական ուղղաթիռն է, ունի պարտադիր թռիչքային ժամեր: Սա նշանակում է, որ որպեսզի տեխնիկան չվերածվի մետաղի ջարդոնի, այն ունի պարտադիր թռիչքային ժամեր: Եվ եթե նույնիսկ վարչապետը չի նստում, այդ ուղղաթիռը պարտավոր է դատարկ բարձրանալ, գնալ Ստեփանակերտով, Վարդենիսով պտտվել գալ, քանի որ դրա տեխնիկական կանոնակարգերի մեջ պարտադիր թռիչքային ժամեր գոյություն ունեն»,- նշեց նա:
«Եթե ժամանակին պաշտոնատար անձինք այդ ամենը հանդուրժել են, քաղաքացիները մեղավոր չեն, հատկապես գործարարները, ովքեր 1 դրամ ներդրում են անում, ուզում են, որ որոշ ժամանակ անց դա դառնա 1.5»,- հավելեց Արմեն Եսոյանը:
Երևանի քաղաքապետարանում գումարված հերթական նիստի ընթացքում ավագանու անդամները բարձրացրին տրանսպորտի ղեկին ծխող և երթևեկության ընթացքում հեռախոսով խոսող վարորդների հարցը:
Մարտի 18-ին ԿԽՄԿ-ի պատվիրակները՝ Քրիստոֆ Դեշարի գլխավորությամբ, այցելել են ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան:
Հույն գործարարները, Աթենքի առևտրաարդյունաբերական պալատը Հայաստանը պետք է դիտարկեն որպես հարթակ խոշոր շուկաներ դուրս գալու համար:
5-րդ զորամիավորման ենթակա զորամասերի պարենային ծառայությունների, ճաշարանի պետերի և խոհարարական անձնակազմի մասնակցությամբ անցկացվել են հսկիչ-ցուցադրական պարապմունքներ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հայաստանի առաջատար շախմատիստ, շախմատի համաշխարհային օլիմպիադայի եռակի հաղթող Լևոն Արոնյանին։
Հրաձգային զենքից տարբեր վարժությունների կատարման տեսական գիտելիքների, գործնական հրաձգության վարժությունների ընթացքում զինծառայողների վարպետության մակարդակը բարձրացնելու նպատակով 5-րդ զորամիավորման Վ. Սարգսյանի անվան զորամասում անցկացվել են կրակային պատրաստության գործնական և տեսական պարապմունքներ:
Երևանի ավագանին հերթական նիստում միաձայն կողմ քվեարկեց ՀՀ արտաքին գործերի նախարարության և Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանի կողմից ներկայացված առաջարկությանը` Երևան քաղաքի փոքր կենտրոնում Եվրոպայի խորհրդի կամ Եվրոպայի հրապարակ անվանակոչելու վերաբերյալ:
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պոլսո Հայոց 84-րդ պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի հուղարկավորությանը Հայաստանի աշխարհիկ իշխանության բարձրաստիճան որևէ ներկայացուցիչ չմասնակցեց:
Մարտի 19-ի ցերեկն առանձին շրջաններում, 20-ին Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով: Մարտի 21-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ավարտվել է 39-ամյա կնոջը ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
«Նրանցից մեկն ունի սեփական տուրիստական գործակալություն, հրաշալի վարում է բիզնեսը և ունի բոլոր առանձնահատկությունները՝ զբաղվելու մանկավարժությամբ, քոլեջը նրանց կարիքն ավելի շատ ունի, քան նրանք՝ քոլեջի։ Խախտում են համարել նաև նախկին զինղեկի նշանակումը, որը վաղուց էր աշխատում քոլեջում, սակայն չուներ համապատասխան որակավորում, այդ սխալը տնօրենը շտկել էր և աշխատանքի էր հրավիրել նոր զինղեկի։ Հայրապետյանը կարգավորել էր ամբողջ փաստաթղթային հենքը»,- նշեց Ալինա Համբարձումյանը։
Մարտի 19-ին, ժամը 11:48-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թաիրովի փողոցում՝ թիվ 81 դպրոցի (չգործող) մոտակայքում, պարսպի պատը փլվել և լցվել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը խիստ նկատողություն է հայտարարել ««Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սամվել Խաչատրյանին՝ աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար: