Մարտի 22-ին, ժամը 09.50-ին, ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ Եղվարդի խճուղու 2-րդ փակուղում գործող սննդի մանրամեծածախ առևտրով զբաղվող ընկերությունից գողություն է կատարվել:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է «Ֆրանսիայի համը» խորագրով անցկացված՝ աշխարհում ավանդական ընթրիքին, որն այս տարի կազմակերպվել է Գյումրիում:
Մարտի 5-ին, ժամը 23.05-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում մի քաղաքացուհուց հաղորդում էր ստացվել, որ ժամը 16.00-ից 20.00-ն ընկած ժամանակահատվածում ոմն Արայիկ Կորի փողոցում գործող ավտոլվացման կետից փախցրել է իր «Հոնա Էլիսոն» մակնիշի ավտոմեքենան:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի նոր շենքի հիմնարկեքի արարողությանը: Միջոցառումը տեղի է ունեցել նախատեսված ժամից ավելի ուշ, քանի որ Ն. Փաշինյանը, տեսնելով թատրոնի նոր շենքի շրջակայքում կուտակված աղբը, նշել է, որ այդ պայմաններում չի պատրաստվում մասնակցել հիմնարկեքի արարողությանը և սկսել է անձամբ հավաքել աղբը: Նրան են միացել նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, թատրոնի դերասանները, շինարարները:
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ՀՀ ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ անցկացրել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են մարտ ամսվա կատարված աշխատանքները և ցուցումներ տրվել պլանավորված միջացառումները պատշաճ նախապատրաստելու և կազմակերպելու ուղղությամբ:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ոչ բավարար է գնահատում «Սանիթեք» ընկերության աշխատանքը՝ Երևանի աղբահանությունը նորմալ կատարելու հարցում:
Նա ընդգծեց, որ իրեն չի գոհացնում երկրում տիրող իրավիճակը մաքրության առումով: Հարցին, թե ինչպե՞ս է պետք դրա դեմ պայքարել, նա պատասխանեց, որ առաջին հարթին հարկավոր է պարզապես չաղտոտել, ծխախոտը չծխել ու գետնին գցել, աղբն աղբամանի մեջ նետել:
Մարտի 22-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Վանաձորի Նարեկացու փողոցում իրար են բախվել «DODGE NEON», «FREIGHTLINER COLUMBIA» և «LEXUS LX 470» մակնիշի ավտոմեքենաներ. «LEXUS LX 470»-ի 37-ամյա վարորդ Մացակ Առաքելյանը տեղում մահացել է, իսկ «DODGE NEON»-ի վարորդն ու «LEXUS LX 470»-ի 27-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր հիմնի հետ կապված աշխատանքն ի՞նչ վիճակում է՝ հարցրինք ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին։ «Նորմալ գնում են»: Հիասթափեցրե՞ց ձեզ սոցցանցերի աղմուկը, սկզբում կարծես ավելի ոգևորված էիք։ «Ոչ, չհիասթափեցրեց»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրաքի Հանրապետության վարչապետ Ադիլ Աբդուլ Մահդիին՝ Մոսուլում տեղի ունեցած ողբերգական միջադեպի կապակցությամբ:
Մարտի 23-ին, ժամը 07:54-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի ՀԷԿ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ ԶՈւ-երում կարգազնացությունները և անհնազանդությունները անթույլատրելի են և պատժվելու են օրենքի ողջ խստությամբ:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 23-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Հայաստանում բողոքի եւս մեկ ալիք է հասունանում, առաջիկայում հնարավոր է բարձրանան արտերկրից ներկրվող ավտոմեքենաների մաքսատուրքերը, ինչն էլ կհանգեցնի մեքենաների արժեքի բարձրացման:
Անցած տարի անմխիթար եւ բառացիորեն քանդված վիճակում էր գտնվում Նոյեմբերյան-Իջեւան ավտոճանապարհը եւ բնակչության համար դարձել էր ուղղակի պատուհաս:
Շաբաթօրյակը մեկնարկեց:
Փաստ» թերթի տեղեկություններով, նախարարություններում եւ պետական այլ գերատեսչություններում աշխատողները բավականին տխրել են. մտահոգություններ կան, որ Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ պատգեւատրումներ չեն լինելու:
«Նաիրի» ԲԿ-ում բուժվող գեներալ Մանվելը կրկին տեղափոխվել է «Երեւան» ՔԿՀ:
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՊԵԿ-ում պարգևավճարների մասով բարձրացված աղմուկից հետո նախօրեին ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը մեծ ժողով է հրավիրել և շարքային աշխատողներին տեղեկացրել, որ այլևս պարգևատրումներ չեն լինելու նրանց համար:
Նույն կերպ մեզ համար հաճելի է գտնվել այն անհատի կողքին, ով հանդարտ և հաճելի բնավորություն ունի։
Հյուսիսային պողոտայում հրավառություն արած անձը ենթարկվել է վարչական պատասխանատվության:
Կուտակային կենսաթոշակային համակարգի գործունեությունը շահառուների մոտ նորից անվստահության հիմքեր է ստեղծում: Դեռ անցած տարեվերջին շատ ու շատ քաղաքացիներ ահազանգում էին այն մասին, որ իրենց հաշիվներին աշխատավարձից պահվող 5 տոկոս եկամտի հետ զուգահեռ՝ պետության կողմից փոխանցվող 7.5 տոկոսը չի հասել կուտակային ֆոնդեր:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանձնարարել է դիմել ՀՀ զինվորական դատախազություն այսօր ԱԺ-ում հնչեցված մտահոգությունների հետ կապված:
Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) նյութեր են նախապատրաստվում 1998 թվականի նախագահական ընտրությունները կեղծելու դրվագով:
Մարտի 22-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված և հետագայում 20 տարվա ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի հայրը` Արմեն Ղազարյանը, մարտի 22-ին այցելել է մարտի 16-ին ՀՀ պետական սահմանը խախտած, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Էլվին Արիֆ օղլու Հիբրագիմովին:
Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը մարտի 20-21-ն աշխատանքային այց է կատարել Վրաստանի Գուրիայի տարածաշրջան և Աջարիայի Ինքնավար Հանրապետություն։
Գորիս-Սիսիան ավտոճանապարհին, մարտի 22-ի ժամը 20:00-ի դրությամբ, մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-15 մետր:
Հայաստանի պետական գերատեսչությունները պատրաստվում են Նովրուզի օրերին պատշաճ դիմավորել իրանցի զբոսաշրջիկներին:
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը խնդրում է դասավարներին և ծնողական խորհուրդներին ուշադիր լինել աշակերտներին էքսկուրսիաների տանելիս: