Բաժիններ՝

«Բոլոր խնդիրները հնարավոր է լուծել, բայց ո՛չ վերջնագրերով». Արայիկ Հարությունյանը՝ Ավշարի դպրոցում ստեղծված իրավիճակի մասին

ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հերքեց, որ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի մորաքրոջ հարսը Ավշարի դպրոցում որևէ պաշտոնի է նշանակվել:

«Չի եղել, ժողովուրդ ջան, որևէ ուսմասվար չի նշանակվել»,- ասաց Հարությունյանը՝ դեմ արտահայտվելով ծանոթ-բարեկամական նշանակումներին:

Դպրոցում իրադրության վերաբերյալ նախարարը նշեց, որ պետք է վերականգնեն աշակերտների իրավունքը՝ ծնողների աջակցությամբ:

«Կարծում եմ, որ վերջնագրերով խոսելու տրաբերակը, որ ընտրվել է՝ չենք գնա դպրոց, մինչև տնօրենը չհեռանա, ճիշտ չէ: Բոլոր խնդիրները հնարավոր է լուծել, բայց ո՛չ վերջնագրերով և ո՛չ իրենց երեխաների կրթական իրավունքները խախտելով»,- ասաց Ա.Հարությունյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս