ԱՄՆ այցի ընթացքում մարտի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Դեյվիդ Հեյլի հետ։
ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ 10-ամայ տղա երեխայի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Մարտի 19-ին՝ ժամը 18-ի սահմաններում, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգեցին և հայտնեցին, որ բուժօգնության է տեղափոխվել Շիրակի մարզի Նահապետավան գյուղում ապրող Համբարձում Եզեկյանը` կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերքով:
Արամ Մանուկյանի ծննդյան 140-ամյակի առթիվ ՀՅ դաշնակցության ներկայացուցիչներ և այլ գործիչներ հանդիսավորությամբ ծաղիկներ խոնարհեցին նրա հուշարձանին:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նախազգուշացնելով վարորդներին, որ ամառային անվադողերով չերթևեկեն։
Մարտի 30-ին, ժամը 10:33-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Ապարան ավտոճանապարհին՝ Արագածոտնի մարզի Քուչակ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գյուղատնտեսության նախարարությունը սովորաբար թունանյութերի գնման տեխնիկական բնութագրերում պահանջվող թունանյութի նկարագրությունն այնպես է կազմում, որ համապատասխանում է միայն «Հրաշք այգի» ընկերության մատակարարած ապրանքներին։
Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը Հալեպում օծել է Սուրբ Քառասուն Մանկանց եկեղեցին:
ԵՊՀ հոգաբարձուների նախորդ նիստը, հիշեցնենք, չքննարկեց Արամ Սիմոնյանի պաշտոնանկության հարցը, քանի որ հնարավոր չեղավ հաստատել օրակարգը․ «Սինոփսիսի» ղեկավար Հովիկ Մուսայելյանը, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի տնօրեն Ռալֆ Յիրիկյանը չքվեարկեցին օրակարգի օգտին:
Տեւական ժամանակ է՝ իշխանությունները հետեւողականորեն փնտրում են «50 տոկոսանոց» փայատերերին:
Ամեն ամսվա վերջին ուրբաթ օրը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունում է քաղաքացիներին, լսում նրանց առաջարկությունները, դիմում-բողոքները, անմիջական և բաց շփման ընթացքում տեղեկանում մարդկանց խնդիրներին:
«Փաստ» թերթի տեղեկություններով, ուշագրավ նշանակում է արվել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում:
Մարտի 30-ին, ժամը 00:44-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի մոտակայքում, բեռնատարը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ծառերի մեջ, վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մարտի լույս 22-ի գիշերը ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ ստացան։ Ըստ տեղեկությունների՝ Լուսառատ գյուղի բնակիչներից մեկը կանեփ է աճեցնում։
Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունները:Մարտի 28-ի երեկոյան ճանապարհային ոստիկանությունը ուժեղացված ծառայություն իրականացրեց մայրաքաղաքում:
համար փակ են:Սիսիանի ավտոճանապարհներին և Մեղրու լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր:Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:
Մարտի 30-ին, ժամը 02:26-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ծուխ է դուրս գալիս Երևան քաղաքի Օրբելի եղբայրների փողոցի թիվ 65 շենքի մոտակայքում գտնվող նորակառույց շինության տարածքից:
Էջմիածնում անհասկանալի ծագման հոտ է տարածվել, որը խուճապ է առաջացրել բնակիչների շրջանում։
Երբ մարդիկ ցանկանում են հաշտվել մեկը մյուսի հետ, հաճախ իրենց միջնորդ են կանգնեցնում սիրելի բարեկամին:
Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում մարտի 29-ին ամփոփվել են ԱՊՀ անդամ պետությունների ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների մասնակցությամբ անցկացված օտար լեզվի միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլի արդյունքները:
ՀՅԴ Բյուրոյի Երեւանի «Քրիստափոր Միքայելյան» կենտրոնում մարտի 29-ին կայացել է ՀՅԴ պատվիրակության հանդիպումը Համերաշխության և Ժողովրդավարության Եվրոպական ֆորումի (European Forum for Democracy and Solidarity) նախաձեռնած այցի պատվիրակության հետ, որում ընդգրկվելեն գիտնականներ եւ եւրոպական հիմնադրամների ներկայացուցիչներ։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիեննայում հանդիպել է Ավստրիայի գործընկերոջ՝ Սեբաստիան Կուրցի հետ:
Մարտի 29-ին տեղի ունեցավ գրող, լրագրող Վասակ Դարբինյանի՝ «Վանոյի հետ և առանց Վանոյի» գրքի շնորհանդեսը:
2013 թվականի հունիսին Մարտակերտ քաղաքում սպանված զինծառայող Արման Մուրադյանի հայրը՝ Հովսեփ Մուրադյանը, այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ Հայաստանում պատրաստվում են ընթացք տալ այն քրեական գործերին, որոնք ժամանակին մեծ հնչեղություն են ունեցել, սակայն կասեցվել են։ Նա ցանկանում է, որ այդ գործերի մեջ լինի նաև իր որդու սպանության գործը, քանի որ ժամանակին իրականացված դատավարությունը եղել է ոչ արդարացի։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Մարտի 29-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ` նվիրված սպառազինության և ռազմական տեխնիկայի նորոգման աշխատանքների կազմակերպմանը:
2019 թվականի մարտի 29-ին Բարձրագույն դատական խորհուրդը, դռնփակ նիստում քննության առնելով ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Զենիկի Հեբոյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազ Ա. Դավթյանի կողմից 2019 թվականի մարտի 29-ին ներկայացված միջնորդությունները, որոշել է դրանք բավարարել:
ՀՀ կառավարությունն ընդունեց ընտանիքում բռնության ենթարկված անձանց ապաստարաններին և դրանց անձնակազմին ներկայացվող պահանջները, ընտանիքում բռնության ենթարկվածների համար նախատեսված ապաստարանների ֆինանսավորման պայմանագրի օրինակելի ձևը սահմանելու, ՀՀ կառավարության մի շարք որոշումներում փոփոխություն կատարելու նախագիծը, ըստ որի` կարգավորվում են ընտանիքում բռնության ենթարկվածների ապաստարաններին և դրանց անձնակազմին ներկայացվող պահանջները:
«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը պահանջում է, որպեսզի Մատաղիսի հայտնի գործին, որը տարիներ առաջ կասեցվել էր, ընթացք տրվի։ Նա տեղեկացրեց, որ Հայաստանում իշխանափոխությունից հետո ստեղծվել է հանձնաժողով, որպեսզի վերնայվեն այն քրեական գործերը, որոնք ժամանակին մեծ աղմուկ են բարձրացրել և կասեցվել են։
ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ գեներալ-մայոր Գենադի Տավարածյանի որդին որեւէ մասնակցություն չի ունեցել Մեղրիի զորամասում տեղի ունեցած միջադեպին։ Այդ մասին «Շանթ» հ/ը հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։