
Բուք է. կան փակ ճանապարհներ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Թումանյանի, Սևանի, Հրազդանի, Արթիկի, Ճամբարակի, Գորիսի, Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում:
Սևանի թերակղզուց դեպի Դիլիջանի թունել հատվածում բուք է:
Առատ ձյան պատճառով Դիլիջանի ոլորանները ծանրաքաշ և կցորդիչով մեքենաների համար փակ են:
Սիսիանի ավտոճանապարհներին և Մեղրու լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր:
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:
Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն