
ԱԻ նախարարը հանդիպել է քաղաքացիների հետ

Ամեն ամսվա վերջին ուրբաթ օրը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունում է քաղաքացիներին, լսում նրանց առաջարկությունները, դիմում-բողոքները, անմիջական և բաց շփման ընթացքում տեղեկանում մարդկանց խնդիրներին:
Ընդունելությանը մասնակցում են քաղաքացիներ ՀՀ բոլոր մարզերից: Մարտի 29-ին կայացած հերթական հանդիպման ժամանակ նախարարը մանրամասն ծանոթացավ քաղաքացիների կողմից բարձրացվող խնդիրներին և խոստացավ ՀՀ օրենսդրության ընձեռած հնարավորությունների շրջանակում առավելագույնս օգտակար լինել մարդկանց: