Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների, ՀՀ ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմի ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված հերոսների և Արցախյան ազատամարտում իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին:
Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրվա կապակցությամբ ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանը այցելեց «Երևան իմ սեր» հիմնադրամի տարածքում գործող «Լուսե» ուսումնավերականգնողական կենտրոն:
Սեդրակ Քոչարյան ընդդեմ Արթուր Վանեցյանի գործով մարտի 28-ին տեղի ունեցած դատական նիստում պատասխանող կողմը դատարան է ներկայացրել տասներկու էջից բաղկացած ապացույցներ, որոնք ըստ էության տարբեր լրատվական կայքերում տեղ գտած հոդվածներ են և ԱԱԾ-ի կողմից 19.02.2019թ.-ին տարածած մեկ պաշտոնական հաղորդագրություն:
«12 տարի ամուսինս ծառայել է սահմանում, զոհվել հանուն սահմանների անառիկության, բայց այսօր նրա երեխաները տուն չունեն։ Ցավալի է, որ չկա այդ ուշադրությունը, ու ցավալի է, որ ոչինչ չի գնահատվում…»:
Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Պարոն դատախազ, ես կարծում եմ, որ փոխելով Կարինե Լալազարյանի խափանման միջոցը եւ հնարավորություն տալով նրան լինել իր երխայի կողքին, դրանով մենք որեւէ կերպ չենք վնասելու գործի արդար քննությանը։ Ես խոսել եմ Կարինեի հարազատների հետ եւ նրանք երաշխավորել են, որ գործի պատշաճ քննության որեւէ խոչընդոտ չի լինելու։
Մանկապարտեզներում երեխաների ջրի բաժակներն ու շշերը կարող են վարակների տարածման աղբյուր հանդիսանալ: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:
ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմից հեռուստամեկնաբան Համլետ Ղուշչյանի՝ իրեն առեւանգելու վերաբերյալ հայտարարության հիման վրա ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ։
2019թ. ապրիլի 1-ին Երևան քաղաքի Գայի պողոտայում գտնվող շենքերից մեկի բնակարանի խոհանոցի բազմոցին հայտնաբերվել է նույն բնակարանի` 1970 թվականին ծնված բնակչի դին՝ կրծքավանդակի աջ կեսի կողմնային մակերեսին և աջ ազդրի վերին երրորդի առաջադրսային մակերեսին կտրած-ծակած վերքերով:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ նախագահ Արարար Միրզոյանը, կառավարության անդամներ, պատգամավորներ, բարձրաստիճան զինվորականներ ապրիլի 2-ին այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում Հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ անձնվիրաբար զոհված հերոսների հիշատակին, ծաղիկներ խոնարհել նրանց շիրիմներին:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Ապրիլի 1-ի երեկոյան Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն Արցախի նախագահ Բակո Սահակյանի և Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում ներկա է գտնվել Արցախի պետական կամերային նվագախմբի 15-ամյակին նվիրված համերգին։
Հիվանդները տեղափոխվել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ նրանց անմիջապես ներարկվել է հակաբոտուլինային պոլիվալենտ շիճուկ: Թունավորվածներից մեկի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր, մյուսներինը` միջին ծանրության։
«Այս երեք տարիների ընթացքում իմ դուռը բացող չի եղել, ո՛չ զինկոմիսարիատը, ո՛չ այլ պատկան մարմիններ։ Ախուրյանը մոռացել է Աշոտ Շահբազյանին, միշտ ասել եմ, որ որդիս զոհվել է՝ հանուն ձեր աթոռների ու ապագայի, բա հիմա արժանի չէ՞ր, որ իր անունով մի դասարան ունենար»։
«Երբ Արամայիսին էի ճանապարհում, որքան էլ կարողացա ինձ զսպել, արցունքներս ցույց չտալ, բայց զինկոմիսարիատում նայեց աչքերիս ու ասաց՝ չլացե՛ս։ Ես պատվով ծառայելու եմ ու պատվով հետ գամ։ Ասացի՝ գնա, տղե՛ս, պարտքդ կատարի ու հետ արի»:
Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2019 թվականի մարտի 18-ից 22-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, հաշվետվությունների ընդունման, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում հայտնաբերված խախտումներով արձանագրվել է 47 իրավախախտման դեպք:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 2-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Ապրիլի 2-ին, ժամը 03:09-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 2-րդ թաղամասի թիվ 18 շենքի 1-ին մուտքի վերելակում քաղաքացի է մնացել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հրապարակ» թերթը գրում է. ««Իմ քայլն» Արցախ էր մեկնել ԱԺ մեքենաներով։ «Հիշում եք՝ պնդում էին, որ եթե այցը ոչ թե պատգամավորական ֆրակցիայինն է, այլ՝ կուսակցական, ապա որոշում կա միկրոավտոբուսով մեկնել, չշահագործել ԱԺ պադավատները»,- ասաց մեր աղբյուրը:
«Իրատես» թերթը գրում է. «Նախարարը հրաժարական կտա՞, թե՞ չի տա»,- այս մտահոգությունն է առկա առողջապահական համակարգում։ Առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանի ձերբակալումը` կաշառք վերցնելու հիմքով, ցնցել է բժշկական աշխարհը։
Ապրիլյան պատերազմից հետո Գեւորգն ավելի լռակյաց է դարձել․ 11 տարեկան էր, երբ դպրոցի բակում մի քանի արկ պայթեց, ինչի հետեւանքով ավագ եղբայրը զոհվեց, իսկ ինքն ու ընկերը ծանր վիրավորում ստացան։
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայում սպասվում են նախագահի ընտրություններ: Դրանք պետք է կայանային դեռեւս հունվարին, սակայն ինչ-ինչ պատճառներով հետաձգվում են։
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որպես ուրախալի լուր գրել էր, թե Երևանի կոնյակի գործարանը հայտարարել է, որ այս տարի խաղողը մթերելու է նախորդ տարվանից 10 դրամով թանկ:
«Վերջին շրջանում նկատելի են որոշ ապրանքատեսակների թանկացումները, այդ թվում` երշիկեղենի շուկայում: Մասնավորաբար, թանկացել է «Բեկոն» ընկերության մսամթերքը: «Փաստ» թերթի տեղեկություններով, սակայն, այս թանկացումը պայմանավորված է ոչ թե ինչ-ինչ հումքային ապրանքների թանկացմամբ, արտադրանքի ինքնարժեքի բարձրացմամբ և այլն, այլ մանրածախ վաճառքով զբաղվողներին շահագրգռելու միտումով:
77 տարեկան հասակում մահացել է բրիտանացի դերասանուհի Տանյա Մալեն, որը Ջեյմս Բոնդի ընկերուհու դերն էխաղացել «Գոլդֆինգեր» ֆիլմում:
Գողությունը բացահայտվեց ամիսներ անց։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեք տարի առաջ փորձության օր էր բոլորիս և ամեն ինչի համար՝ Հայաստանի և Արցախի, ազգային բանակի, պետություն կառուցելու մեր ցանկության, քաղաքացի դառնալու և հայ մնալու, առօրյայից վեր կանգնելու և եռագույնի տակ համախմբվելու համար»:
Ճառագայթային բժշկության ու այրվածքների գիտական կենտրոնում մահացել է օրերս Մասիս քաղաքում մեքենայի հրդեհի հետևանքով այրված 12-ամյա երեխան:
«Երրորդ գարունն է, որ Արցախի հողը շնչում է մեր որդիների թափած արյունով, այդ հողի վրա ծաղիկն ու խոտը ջրվել են մեր որդիների արյամբ։ Եթե անգամ նման հարց լինի, ինքս պատրաստ եմ զենք վերցնել և գնալ դիրքեր, գնալ պաշտպանել այդ դիրքերը, որն իմ որդին է պաշտպանել։ Ինքս թույլ չեմ տա, որ Բագրատի ու իր ընկերների թափած արյամբ ազատագրված հողն ինչ-որ մեկին զիջեն»։