Նոր Հայաստանի նոր թանկացումները. հերթը հասավ երշիկեղենին. «Փաստ»

«Վերջին շրջանում նկատելի են որոշ ապրանքատեսակների թանկացումները, այդ թվում` երշիկեղենի շուկայում: Մասնավորաբար, թանկացել է «Բեկոն» ընկերության մսամթերքը: «Փաստ» թերթի տեղեկություններով, սակայն, այս թանկացումը պայմանավորված է ոչ թե ինչ-ինչ հումքային ապրանքների թանկացմամբ, արտադրանքի ինքնարժեքի բարձրացմամբ և այլն, այլ մանրածախ վաճառքով զբաղվողներին շահագրգռելու միտումով:

Ըստ էության, մեծածախ հանձնման գները մնացել են նույնը, իսկ մանրածախ վաճառքինը` ավելացել: Գնի «թանկացած» մասն ամբողջությամբ մնում է վաճառողներին (հասանելիք տոկոսից բացի), որպեսզի վերջիններս սպառողի հաշվին առավել շահագրգռված լինեն վաճառել հենց տվյալ ֆիրմայի մսամթերքը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930