Վարչապետի ուրախալի լուրը հուսադրող չէ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որպես ուրախալի լուր գրել էր, թե Երևանի կոնյակի գործարանը հայտարարել է, որ այս տարի խաղողը մթերելու է նախորդ տարվանից 10 դրամով թանկ:

Նախ նշենք, որ Երևանի կոնյակի գործարանը մասնավոր ընկերություն է, և նրա որոշումը չի կարող կառավարության կամ վարչապետի ձեռքբերում համարվել:

Բացի այդ, անցյալ տարի էլ տարեսկզբին նույն գործարանը գյուղացիներին խոստացել էր խաղողը մթերել 20 դրամով ավելի թանկ՝ 160 դրամով, բայց աշնանը խաղողը փաստացի մթերեց 140 դրամով, ինչը հարուցեց գյուղացիության դժգոհությունը, և նրանք ի նշան բողոքի՝ ճանապարհներ փակեցին, բայց կառավարությունը և նրա ներկայացուցիչները ոչնչով չկարողացան օգնել գյուղացիներին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930